Ութ ամիս տևած մշակումից հետո Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ գլխավոր հատակագիծը զուգահեռաբար թվայնացվում է, որը ենթադրում է ընթացիկ փոփոխություններ:
Քաղաքապետարանից նաև հայտնում են, որ փաստաթուղթն անցել է բազմաթիվ ճշգրտումների, համեմատությունների, բացերի լրացման փուլերով: