Լրահոս 24/7

Երկրաշարժի հետևանքով Երանոս գյուղում բնակելի տներ են վնասվել

«Այս պահի դրությամբ Գեղարքունիքի Երանոս գյուղում աշխատում են մարզային և համայնքային հանձնաժողովները, ճշգրտում, արձանագրում են երկրաշարժի հետևանքով առաջացած վնասի չափերը».

Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը։

«Ընդհանուր առմամբ, հիմնականում բնակելի տների վրա կան տարբեր բացվածքի ճեղքեր։ Կան հին տներ, որոնք փլվել են․ այսպիսի վիճակ է»,- ասաց Բավեյանը։

Վարչական ղեկավարից հետաքրքրվեցինք, թե մոտավորապես քանի շինություն է վնասվել․ Բավեյանն ասաց, որ տեղեկություն չունի, քանի որ ուսումնասիրությունն ընթացքի մեջ է։

Հարցին՝ խոշոր ենթակառուցվածքներ, դպրոց, մանկապարտեզ վնասվե՞լ է, Բավեյանն ասաց, որ այս պահին նման ինֆորմացիա չկա, քանի որ հանձնաժողովը ուսումնասիրությունը դեռ չի ավարտել։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Մեդվեդևը սպառնացել է պատերազմով

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ…

13 minutes ago

Զելենսկու հետ այժմ ավելի դժվար է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին ու Չինաստանի հետ առևտրային հարաբերություններին։ «Ես չեմ…

37 minutes ago

Հայ ժողովրդի հետ սգում ենք. ՌԴ դեսպանատուն

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան սոցցանցի էջում գրառում է արվել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։ «Օսմանյան կայսրությունում…

46 minutes ago

Ադրբեջանի չինական ընտրությունը ռազմավարակա՞ն է

Պակիստանի եւ Հնդկաստանի հարաբերությունները վերստին սրվել են: Ըստ տեղեկությունների, Նյու-Դելին երկրից Պակիստանի բոլոր քաղաքացիներին արտաքսելու…

1 hour ago

Բաց չենք թողնի այս հնարավորությունը հանուն մեր նահատակների և հանուն մեր սերունդների. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի…

1 hour ago

Այսօր Ցեղասպանության 110-րդ տարելիցն է

Այսօր՝ ապրիլի 24-ին, լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում սկսվեց հայ…

1 hour ago