Լրահոս 24/7

Վենետիկի AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի է ունեցել Ռաֆայել Մեգալի արվեստի բացառիկ ցուցադրությունը

Ս․թ․ օգոստոսի 1-ին Վենետիկի AKNEYE ֆիջիթալտարածքում տեղի է ունեցել անվանի արվեստագետ Ռաֆայել Մեգալի «Primal Murmurs» հավաքածուի ցուցադրությունը: Նկարչի և AKNEYE-ի գործակցությունը ներկայացվել է չորս անզուգական քանդակներով:

«Nurture», «Symbiosis», «Savage» և «Harmony»վերնագրված քանդակները ոգեշնչված են բնությունից՝ արտացոլելով մարդկանց և բնության միջև խորը, բնազդային կապը: Մեգալի վառ, համարձակ գույների և հայկական նուրբ զարդանախշերի համադրումնաշխատանքներում մշակութային և պատմական համատեքստի գեղեցիկ շերտեր են բացում:

Արվեստագետի ստեղծագործությունների ցուցադրությանը ներկա էին Ֆասթեքսի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, AKNEYE նախագծի մտահղացման հեղինակ Անահիտ Բադալյանը, Ֆասթ Մեդիայի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, Վենետիկում Եվրոպական խորհրդի Արվեստի հիմնադրամի նախագահ Ֆաբիո Մարաֆատտոն,Արվեստի քննադատ Դեմետրիո Պապարոնին, ArteLaguna միջազգային արվեստի մրցույթի հիմնադիր Լաուրա Գալոնը, հայտնի արվեստագետներ և մշակույթի գործիչներ:

«Ուրախ եմ, որ հենց Վենետիկ քաղաքում հայերը միշտ ցույց են տալիս իրենց արժեքը, և սա հերթական ապացույցն է: Շնորհակալ եմ կազմակերպիչներին, մանավանդ՝ պարոն Բադալյանին, որն իր ներուժը ներդնում է նման նախաձեռնությունների մեջ», – նշել էՎենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը:

Ռաֆայել Մեգալն անդրադարձել է AKNEYE-ի հետ գործակցությանը. «Իսկապես շատ հետաքրքիր նախագիծ է: Հրավերն ստացա Վիգեն Բադալյանից, սիրով արեցի ու կարծում եմ՝ արդյունքը շատ լավն է»: Հարցին՝ հավանե՞լ է արդյոք իր ստեղծած ակնները, Ռաֆայելը պատասխանել է. «Եթե չսիրեի, դրանք չէին ծնվի ու հանրության դատին չէին հանձնվի»:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել Ռաֆայել Մեգալի կյանքի, նրա ստեղծագործական ուղու և բնության հետ կապի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմի փակ ցուցադրությունը: Ֆիլմը դիտելուց հետո ներկաները պատմել են իրենց տպավորությունների մասին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանընշել է, որ ֆիլմը շատ հետաքրքիր էր: «Ռաֆայելի նկարները նայելով՝ տեսնում ես՝ ինչպիսի հետաքրիր և գունեղ ներաշխարհ ունի: Ֆիլմն էլ ավելի առարկայացրեց այդ ամենը»: Ապա նախաձեռնության մասին խոսելիս ավելացրել է. «Մենք արվեստով կարող ենք շատ ուղերձներ տալ ոչ միայն մեր հասարակությանը, այլև ամբողջ աշխարհին»:

Նկարիչ Ռաֆայել Մեգալն ասել է. «Շատ հավանեցի ֆիլմը. մինիմալիստական է, ու ամեն ինչ ասված է: Ինչպես և նախատեսել էինք, իմ կենցաղն ու արվեստը շատ համահունչ են ստացվել»:

Ֆիլմի ամբողջական տարբերակը շուտով հասանելի կլինի AKNEYE-ի YouTube-յան ալիքում:

Ֆասթեքսի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերինտրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchangeփոխանակման հարթակըFastex Card, FastexWallet և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալտարածքներով, ինչպես նաև Lidus թոքեններիստեղծման, White-Label Exchange և NFT Marketplace-ի ծառայությունները: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելովառկա կանոնակարգերին։  

Թիվ 1

Recent Posts

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…

7 hours ago

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

12 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

13 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

13 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

14 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

14 hours ago