Լրահոս 24/7

Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են ՄԱԶԾ ներկայացուցիչներին

Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի ներկայացուցիչներին՝ ՄԱԶԾ Կանաչ կլիմայի հիմնադրամի ծրագրի ղեկավար Ռուսուդան Տուշուրիի գլխավորությամբ, հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից։

«Քննարկվել են բազմաբնակարան շենքերի կառավարմանն ու պահպանմանն ուղղված ծրագրերի և օրենսդրական կարգավորումների մշակման շրջանակում համագործակցության հնարավորությունները։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Խաչատրյանը տեղեկացրել է, որ կոմիտեն ձեռնամուխ է եղել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» նոր օրենքի մշակմանը, որի շրջանակում կարևորել է փորձագիտական աջակցությունն ու միջազգային փորձի ուսումնասիրությունը։

ՄԱԶԾ-ի հետ համագործակցությունը դիտարկվել է նաև բազմաբնակարան շենքերի կառավարիչների համար նախատեսված վերապատրաստման դասընթացների կազմակերպման շրջանակում։ Կարևորվել է գործնական հմտությունների և տեսական գիտելիքների ճիշտ համադրությամբ դասընթացների ծրագրի կազմումը։

Որպես համագործակցության մեկ այլ ուղղություն՝ քննարկվել է բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգերի ստեղծման գործում աջակցությունը։

Առաջարկվել է պիլոտային ծրագիր սկսել մեկ համայնքում։ՄԱԶԾ Կանաչ կլիմայի հիմնադրամի ծրագրի ղեկավար Ռուսուդան Տուշուրին ուրախությամբ փաստել է, որ ձևավորվել է կոմիտեի հետ գործակցության լայն օրակարգ։

Նա պատրաստակամություն է հայտնել կոմիտեին փոխանցելու ՄԱԶԾ կողմից էներգաարդյունավետության ծրագրերի շրջանակում և բազմաբնակարան շենքերի կառավարման վերաբերյալ կատարված հետազոտությունները, որոնք օգտակար կլինեն օրենսդրական կարգավորումները մշակելիս։Կողմերը պայմանավորվել են առաջիկայում հստակեցնել համատեղ աշխատանքի ձևաչափն ու ժամանակացույցը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

8 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

9 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

12 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

12 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

13 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

13 hours ago