Լրահոս 24/7

Անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ. Կոբախիձե

Վրաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու և վերականգնելու ուղղությամբ և նույնն են ակնկալում իրենց ամերիկացի գործընկերներից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Հարաբերությունների վերագործարկման համար արդարություն, ճիշտ, ողջախոհ մոտեցում է պետք: Մեր կողմից քայլեր արդեն ձեռնարկվել են, մենք արդեն սպասողական վիճակում ենք փոխադարձ քայլերի, որոնք պետք է ձեռնարկվեն մեր ամերիկացի գործընկերների կողմից»,- ասել է Կոբախիձեն։

Կառավարության ղեկավարը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկել վրացական իշխանությունները ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու համար։

Վրաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ վատթարացել էին մայիսին Վրաստանի խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո:

Պետքարտուղարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ընդունված օրենքի կապակցությամբ վիզային պատժամիջոցներ է սահմանում Վրաստանի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ կառավարության անդամների, խորհրդարանի և նրանց հարազատների, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

7 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

8 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

10 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

11 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

11 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

11 hours ago