Լրահոս 24/7

Եվրոպայում 2023 թվականին տապից շուրջ 48 000 մարդ է մահացել

2023 թվականին Եվրոպայում տապից մահացել է 47 690 մարդ: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Բարսելոնայի ISGlobal ինստիտուտի ուսումնասիրությունը։

Այսպիսով, անցած տարին վերջին տասնամյակում երկրորդն է դարձել տապից մահացության թվով։ Այս ցուցանիշն էլ ավելի բարձր էր 2022 թվականին, երբ տապից ավելի քան 60 000 մարդ էր մահացել։

Ըստ գնահատումների՝ Հունաստանում մեկ միլիոն բնակչի հաշվով 393 մարդ է մահացել տապի պատճառով: Նրան հաջորդում են Բուլղարիան՝ 229 մահվան դեպքով, Իտալիան՝ 209-ով և Իսպանիան՝ 175-ով։

Հետազոտողները պարզել են, որ 2023 թվականին՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգ տարում, Եվրոպայի հարավում արձանագրվել է մայրցամաքում մահացության ամենաբարձր ցուցանիշը:

Համեմատության համար նշենք, որ Գերմանիայում նման մահերի թիվը գնահատվում է 76` մեկ միլիոն բնակչի հաշվով։

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

10 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

10 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

10 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

10 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

11 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

13 hours ago