Լրահոս 24/7

Կարևոր խթան կնոջ ներուժի բացահայտման և կիրառման գործում

Կանանց հիմնահարցերի ոլորտում համայնքային խնդիրների ու մարտահրավերների լուծմանն ուղղված աշխատանքներին, իրականացվող ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով շարունակվում են մարզային այցելությունները։

Արթիկ համայնքում կազմակերպված կլոր-սեղան քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, Արթիկ համայնքի ավագանու անդամ Լիլիթ Հաջաթյանը, միջազգային գործընկերներ, համայնքի բնակիչներ։

Հանդիպման ընթացքում զրուցել են կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության, համայնքային աշխատանքներում որոշումների կայացման գործընթացում կնոջ մասնակցության, ինչպես նաև պատմել իրենց անցած ճանապարհի ու կենսափորձի, այն սկզբունքների ու առաջնահերթությունների մասին, որոնք կարևոր խթան կարող են հանդիսանալ կնոջ ներուժի բացահայտման և կիրառման գործում։

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն ևս խոսել են իրենց խնդիրների, արդեն իսկ հաղթահարած դժվարությունների և ապագա անելիքների մասին։

Ներկաների խոսքով նմանատիպ հանդիպումները առաջին հերթին կարևոր են պետական մարմինների համար՝ հասկանալու ինչպես մշակել ու իրականացնել ոլորտային ծրագրերն ու ռազմավարությունները՝ դրանք դարձնելով առավել թիրախային, հասցեական ու արդյունավետ։

Քննարկումը կազմակերպվել էր ՄԱԶԾ «Կանայք կանանց համար» մենթորության նախագծի մենթոր-մենթի համագործակցության շրջանակում։

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

14 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

14 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

14 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

14 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

15 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

17 hours ago