Լրահոս 24/7

Թվայնացվում է վարչական դատավարությունը

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված վարչական դատավարության էլեկտրոնային ծրագրի մշակման 2-րդ փուլի ավարտական աշխատանքների ներկայացմանը:

Նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը՝ ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նշել է, որ այս փուլում կարևորվում է բոլոր շահագրգիռ մարմինների ակտիվ մասնակցությունը ներկայացվող էլեկտրոնային համակարգի թեստավորման և լավարկման գործում:

Նշվել է, որ Արդարադատության նախարարության ողջ թիմը պատրաստակամ է կառուցողական քննարկումների արդյունքում վերհանված խնդիրների արձանագրման և համակարգում դրանց մասով առաջարկված լուծումների ներդրման մասով:

Նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը շնորհակալություն հայտնելով վարչական մասնագիտացման դատավորներին՝ ծրագրի տեխնիկական առաջադրանքի մշակման փուլից սկսած շարունակական աջակցության համար՝ հայտնել է, որ ծրագիրը մշակվում է «Հարմոնիա» հիմնադրամի կողմից և նախատեսվում է գործարկել մինչև 2025 թ. 1-ին եռամսյակ:

Հանդիպման ընթացքում «Հարմոնիա» հիմնադրամի թիմը նախարարությանը և հանդիպման մասնակիցներին է ներկայացրել ծրագրի նախնական տարբերակը՝ ինչպես քաղաքացու, այնպես էլ դատավորի օգտահաշիվների մանրամասն ներկայացմամբ:

Նախատեսվում է, որ համակարգից օգտվելու են դատավորները, դատական համակարգի այլ ներկայացուցիչները, պետական բոլոր մարմինները, փաստաբանները, ինչպես նաև քաղաքացիները:

Համակարգի գործարկմամբ կկրճատվեն փաստաթղթաշրջանառությունը և վարչական գործերի քննության ժամկետները՝ ապահովելով քաղաքացիների արդար դատաքննության իրավունքի պատշաճ ապահովման առավել ճկուն մեխանիզմներ:

Քննարկման ընթացքում նախարարությունը նշել է, որ հաջորդ փուլով նախատեսվում է համակարգի պիլոտային գործարկում և վարչական մասնագիտացմամբ դատավորների, դատական համակարգի աշխատակիցների վերապատրաստումներ:

Հանդիպմանը ներկա են եղել Վարչական դատարանի, Վերաքննիչ վարչական դատարանի դատավորներ, Դատական դեպարտամենտի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի և «Էկենգ» ՓԲԸ ներկայացուցիչներ:

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

9 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

10 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

11 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

11 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

12 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

12 hours ago