Լրահոս 24/7

Հարավային Կորեայի նախագահը Փհենյանին երկխոսության առաջարկ է արել

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը ԿԺԴՀ-ին առաջարկել է պաշտոնական երկխոսություն սկսել՝ ստեղծելով միջկորեական աշխատանքային խումբ: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:

«Մենք վերջապես լիարժեք ազատագրում կունենանք, երբ ամբողջ Կորեական թերակղզում հաստատվի ժողովրդի օրինական սեփականությունը հանդիսացող ազատ և դեմոկրատական պետություն», – ասել է Յուն Սոկ Յոլը Կորեայի ճապոնական գաղութացման ավարտի 79-ամյակի կապակցությամբ։

Յուն Սոկ Յոլն առաջադրել է միավորման համար երեք հիմնական խնդիր՝ Հարավային Կորեայում պաշտպանել ազատությունը կեղծ լուրերից և այլ ապակայունացնող տարրերից, փոփոխություններ կատարել Հյուսիսային Կորեայում՝ մարդու իրավունքների բարելավման և արտաքին տեղեկատվության միջոցով, և ամրապնդել համագործակցությունը միջազգային հանրության հետ:

Հարավային Կորեայի նախագահը նաև առաջարկել է, որ երկու Կորեաները ստեղծեն միջկորեական աշխատանքային խումբ։

«Այդ մարմինը կարող է զբաղվել ցանկացած հարցով՝ լարվածության թուլացումից մինչև տնտեսական համագործակցություն, անձանց միջև և մշակութային փոխանակումներով, ինչպես նաև բնական աղետներին և կլիմայի փոփոխությանն արձագանքով», – ասել է նա:

Հարավային Կորեայի նախագահը հաստատել է Հյուսիսային Կորեային լայնածավալ օգնություն տրամադրելու իր հանձնառությունը՝ ապամիջուկայնացմանն ուղղված քայլերի դիմաց։

«Մենք քաղաքական ու տնտեսական համագործակցությունը կսկսենք այն պահին, երբ Հյուսիսային Կորեան գոնե մեկ քայլ անի դեպի ապամիջուկայնացում», – ասել է նա։

Յուն Սոկ Յոլը ԿԺԴՀ-ին կոչ է արել արձագանքել իր առաջարկին՝ նշելով, որ երկխոսությունը և համագործակցությունը կարող են զգալի առաջընթացի հանգեցնել միջկորեական հարաբերություններում։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

4 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

6 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

9 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

10 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

12 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

12 hours ago