Լրահոս 24/7
15.08.2024

Սանոսյանն անդրադարձել է հեղեղումներից վնասված կամուրջներին

Միակ տարածքը, որտեղ մեքենայի հասանելիություն չկա, Սանահին թաղամասն է, որտեղ հենց այս պահին մետաղական կամուրջ է հավաքվում, որը և՛ մեքենաների համար է, և՛ հետիոտնի: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 15-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումներից հետո կա՞ն կամրջային ժամանակավոր լուծումներ բոլոր տեղերում:

«Բավականին լավ կառույց է լինելու: Նախնական տրամադրվածությունը ժամանակավոր է, բայց կտեղադրենք, կտեսնենք՝ եթե հարմարավետ լինի իր լուծումներով, չի բացառվում, որ կարող է որպես հիմնական կամուրջ ծառայել»,- ասաց նախարարը՝ նշելով, որ օգոստոսի վերջին աշխատանքները կավարտվեն:

Քարկոփի պարագայում թեև կամուրջը վերանորոգված չէ, բայց քաղաքացիների համար որպես ճանապարհ է ծառայում Ախթալայի կամուրջը, պարզապես այն, ըստ նախարարի, մի փոքր երկար է, նաև երթևեկության սահմանափակում ունի, քանի որ մինչև 25 տոննայի համար է նախատեսված:

Իր հերթին վարչապետը նկատեց՝ հեղեղումներից Խաշթառակում ժամանակավոր կամուրջ էր կառուցվել, բայց նոր հեղեղում եղավ, և կամուրջը վնասվեց.

«Հիմա այդ իրադրությունը վերլուծելով՝ ավելի ընդարձակ կամուրջ է կառուցվել, որը գործում է»:

Ինչ վերաբերում է երկաթուղուն, այդ մասով հարցն արդեն լուծված է, քանի որ, ըստ նախարարի, ժամանակավոր լուծումներից անցել են հիմնական լուծման, և երկաթուղին գործում է:

Լրահոս
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
19:40

Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
17:02

Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42

Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
16:10

Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
15:52

Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38

Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03

Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48

Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28

Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50

Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40

Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23

2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
13:11