Բելգորոդի մարզում գնդակոծությունների պատճառով դաշնային բնույթի արտակարգ դրություն է մտցվել, հայտնել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
«Ուկրաինական զինված խմբավորումների կողմից Բելգորոդի մարզում իրականացված հարձակումների հետևանքով վնասվել են բնակելի տներ և ենթակառուցվածքային օբյեկտներ, կան զոհեր և տուժածներ։ Առաջարկում եմ Բելգորոդի մարզի տարածքում առաջացած արտակարգ իրավիճակը որակել դաշնային բնույթի և սահմանել արձագանքման դաշնային մակարդակ», – հայտարարել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը։
Օգոստոսի 14-ին Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ տարածաշրջանում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել տարածաշրջանային մակարդակով:
Օգոստոսի 9-ին արտակարգ դրության դաշնային ռեժիմ էր սահմանվել նաև Կուրսկի մարզում։














