Լրահոս 24/7
16.08.2024

Լեհ սահմանապահները զենք կիրառեն անօրինական ներգաղթյալների դեմ

Լեհ սահմանապահները զենք կիրառեն անօրինական ներգաղթյալների դեմ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան օրենք է ստորագրել, որը սահմանին գտնվող զինվորներին թույլ է տալիս զենք օգտագործել անօրինական միգրանտների նկատմամբ:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավար Մալգոժատա Պապրոցկայան։

«Նախագահ Անջեյ Դուդան օրենք է ստորագրել սահմանին զինվորների և այլ ծառայությունների աշխատակիցների գործողություններին աջակցելու վերաբերյալ», – ասել է Պապրոցկայան:

Նրա կարծիքով՝ այս օրենքը «հնարավորություն կտա էլ ավելի լավ, էլ ավելի արդյունավետորեն պաշտպանել սահմանը, այդ թվում՝ բարձրացնելով լեհ զինվորի անվտանգությունը»։

Լեհաստանի խորհրդարանն օրենքն ընդունել է հուլիսին։ Այն թույլ է տալիս խաղաղ պայմաններում սահմանի վրա բանակն օգտագործել ինքնուրույն գործողությունների համար, այլ ոչ միայն սահմանի պահպանությանը և Ներքին գործերի նախարարությանն աջակցելու համար:

Օրենքը սահմանում է խաղաղ պայմաններում երկրի տարածքում իրականացվող «ռազմական գործողության» հասկացություն։

Օրենքը նաև դրույթ է մտցնում Քրեական օրենսգրքում, որը բացառում է պատասխանատվությունն այն գործողությունների համար, որոնք կատարվել են որոշակի պայմաններում։

Խոսքը սահմանը պաշտպանող զինվորի կամ սպայի կողմից կանոնների խախտմամբ զենքի կամ ուղղակի հարկադրանքի միջոցների օգտագործման մասին է, եթե դրանք օգտագործվել են «այդ զինվորի կամ այլ անձի կյանքի, առողջության կամ ազատության դեմ ուղղակի ոտնձգությունը ետ մղելու համար, ինչպես նաև այն գործողություններին հակազդելու համար, որոնք ուղղված են այդ զինվորի կամ այլ անձի կյանքի, առողջության կամ ազատության նկատմամբ ոտնձգությանը»։

Զինվորների կողմից զենք օգտագործելու օրենսդրությունը փոխելու անհրաժեշտության շուրջ քննարկումն սկսվել է այն բանից հետո, երբ Բելառուսի հետ սահմանին լեհ զինվոր զոհվեց, որին դանակահարել էր սահմանը հատել փորձող անօրինական միգրանտը։

Լրահոս
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
19:40
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
17:02
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. Արտակ Զաքարյան
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
16:10
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
15:52
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
13:11
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ