Լրահոս 24/7

Ֆասթ Բանկն ամփոփել է 2024-ի առաջին կիսամյակը դրական ցուցանիշներով

Ֆասթ Բանկն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակը դրական հիմնական ֆինանսական ցուցանիշներով, որը հաստատում են Բանկի զարգացման արագ և միևնույն ժամանակ կայուն տեմպերը։

2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Բանկի ակտիվները կազմել են 181 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 55%-ով (բացարձակ աճը՝ 64 մլրդ ՀՀ դրամ)։ Վարկային պորտֆելը կազմել է ընդհանուր ակտիվների 72.9%-ը (132 մլրդ ՀՀ դրամ)՝ աճելով 44%-ով։ Սա պայմանավորված է վարկավորման բարձր տեմպերով և նոր պրոդուկտների ինտեգրումով։

Ակտիվներին զուգահեռ 82%-ով աճել են նաև Բանկի պարտավորությունները՝ կազմելով 115 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա համեմատ ավանդային պորտֆելի և պարտատոմսերի ծավալները կազմել են 71 մլրդ ՀՀ դրամ (աճ՝ 107%) և 12 մլրդ ՀՀ դրամ (աճ՝ 98%)։

Ֆասթ Բանկն ընթացիկ տարում 24%-ով ավելացրել է նաև կապիտալը՝ հասցնելով 67 մլրդ ՀՀ դրամի։ Ֆինանսական ցուցանիշների աճին զուգահեռ Բանկում աճել են նաև ակտիվ հաճախորդների, աշխատակիցների և մասնաճյուղերի քանակը։

2024թ. հունվար-հունիս ամիսների ցուցանիշներով Ֆասթ Բանկն ընդգրկվել է ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում։ Նշված ժամանակահատվածում Բանկը պետական բյուջե է փոխանցել 2,76 մլրդ ՀՀ դրամ և գտնվում է 56-րդ հորիզոնականում։ Մանրամասները՝ կից տեսանյութում։

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

8 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

8 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

8 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

8 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

9 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

10 hours ago