Լրահոս 24/7

Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը վատթարացել է

Օգոստոսին Գազայի հատվածից խաղաղ բնակչության տարհանման՝ Իսրայելի պաշտպանության բանակի հրամանները վերաբերել են մոտ 213 000 պաղեստինցիների: Այս մասին հայտնել է Պաղեստինի օկուպացված տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցչությունը։

«Օգոստոսի սկզբից իսրայելցի զինվորականները հրապարակել են տարհանման մասին ինը հրաման, որոնք վերաբերում են մոտավորապես 213 000 մարդու Խան Յունիսում, Դեյր էլ Բալահում և ավելի քիչ չափով՝ հյուսիսային Գազայում», – կազմակերպության զեկույցից մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Միջազգային կազմակերպության տվյալներով՝ Ալ Մավասիի շրջանում բնակչության խտությունը կտրուկ աճել է և կազմում է 30-34 հազար մարդ մեկ քառակուսի կիլոմետրի հաշվով։ Մինչև հակամարտությունն այդ ցուցանիշը կազմում էր 1200 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի հաշվով։ Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, դա կտրուկ վատթարացնում է հումանիտար իրավիճակն անկլավում։

Մերձավոր Արևելքում իրադրությունը սրվել է ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 40 200-ի։

Անկլավի 2,3 միլիոն բնակիչներից գրեթե բոլորը տեղահանվել են իրենց տներից։  Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ընթացքում 105 պատանդ փոխանակվել է Իսրայելում բանտարկված 240 պաղեստինցու հետ։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

14 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

14 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

15 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

15 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

15 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

15 hours ago