Լրահոս 24/7
21.08.2024

Գեղարքունիքի համայնքապետարանին պատճառվել է 2.5 մլն դրամի վնաս

Գեղարքունիքի համայնքապետարանին պատճառվել է 2.5 մլն դրամի վնաս

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավար Լ. Ա.-ի ապօրինի գործողությունների, այդ թվում՝ յուրացման եղանակով հափշտակություն կատարելու հետևանքով համայնքապետարանին պատճառվել է ընդհանուր շուրջ 2,5 միլիոն ՀՀ դրամի վնաս:

Մասնավորապես՝ պարզվել է, որ վարձավճարի դիմաց բնակիչներին ոռոգման ջուր տրամադրելու նպատակով Լ. Ա.-ն իր միջոցների հաշվին կառուցել է խորքային հոր, որի էլեկտրաէներգիայի բաժանորդը 2009 թվականից հանդիսացել է համայնքապետարանը:

Լ. Ա.-ն, պարտավորություն ունենալով յուրաքանչյուր ոռոգման սեզոնի ընթացքում խորքային հորի համար օգտագործված էլեկտրաէներգիայի գումարը վճարել բնակիչներից հավաքագրված միջոցներից, համայնքի ղեկավարի վստահությունը չարաշահելու եղանակով չի կատարել օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց 1.422.658 ՀՀ դրամ գումարը պատշաճ վճարելու իր պարտավորությունները:

Այսինքն՝ 2010-2016 թվականներին իր փոխարեն հիշյալ վճարումները կատարվել են համայնքապետարանի միջոցներից, որի հետևանքով գույքի այլ տիրապետողին՝ համայնքապետարանին, պատճառվել է խոշոր չափերով՝ 1.422.658 ՀՀ դրամի վնաս:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2018 թվականից 2021 թվականն ընկած ժամանակահատվածում Լ. Ա.-ն, կրկին զբաղեցնելով նույն համայնքի ղեկավարի պաշտոնը, անտեսել է օրենքով սահմանված՝ համայնքի բյուջեի միջոցները տնօրինելու և դրանց նպատակային օգտագործումն ապահովելու օրենսդրական պահանջը և 2019-2021 թվականների ընթացքում հիշյալ խորքային հորի համար օգտագործած ընդհանուր 1.711.805 դրամի էլեկտրաէներգիայի գումարից իր կողմից վճարել է միայն 674.000 ՀՀ դրամը:

Մնացած՝ 1.037.805 ՀՀ դրամը հաշվարկվել և վճարվել է վերոհիշյալ ժամանակահատվածում համայնքապետարանին հատկացված և Լ. Ա.-ին վստահված միջոցներից: Այդ կերպ վերջինս, օգտագործելով պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է նշված գումարը:

Համայնքապետարանին խոշոր չափերի վնաս պատճառելու և յուրացման եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար Լ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Լրահոս
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
17:02
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. Արտակ Զաքարյան
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
16:10
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
15:52
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
13:11
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
Ուկրաինան ևս շուտով կհասկանա՝ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնում. Ազիզի
12:53
Ուկրաինան ևս շուտով կհասկանա՝ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնում. Ազիզի