Արարատ քաղաքում իրականացվել են ճանապարհների վերանորոգման աշխատանքներ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:
«Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 77 մլն դրամ, որից Կառավարությունը հատկացրել է ավելի քան 42 մլն դրամ»,-գրել է վարչապետը։