Լրահոս 24/7
22.08.2024

Մակունցը Չիկագոյում հանդիպել է հայ համայնքի երիտասարադների հետ

Մակունցը Չիկագոյում հանդիպել է հայ համայնքի երիտասարադների հետ

Oգոստոսի 18-23-ը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը աշխատանքային այցով գտնվում է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում՝ մասնակցելու ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

«Այցի առաջին օրը դեսպան Մակունցը Չիկագոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանի հետ միասին հանդիպել է Չիկագոյի հայ համայնքի երիտասարդների հետ։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, մասնավորապես այդ ոլորտում իրականացվող երիտասարդական ծրագրերի, Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հիմնական ուղղությունների և դրանց զարգացման հեռանկարների, ինչպես նաև Հայաստանի անվտանգային իրավիճակի, հարևան երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ։

Դեսպանը երիտասարդներին է ներկայացրել իրենց հետաքրքրող ոլորտների վերաբերյալ ՀՀ պետական քաղաքականությունը, անդրադարձել է խաղաղության օրակարգին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ու Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին։

Նույն օրը երեկոյան Պատվավոր հյուպատոսի գրասենյակի կողմից կազմակերպվել է ընդունելություն՝ ի պատիվ դեսպան Լիլիթ Մակունցի, որին մասնակցել են Իլինոյս նահանգից ընտրված կոնգրեսական Ռաջա Կրիշնամուրթին, ՀՀ-ից Դեմոկրատական կուսակցության համաժողովին մասնակցելու նպատակով ժամանած պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Ծովինար Վարդանյանը և Սոնա Ղազարյանը, Ֆրեզնոյում և Օհայոյում ՀՀ պատվավոր հյուպատոսները, Չիկագոյում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի (գլխավոր և պատվավոր հյուպատոսություններ), հայ համայնքի և մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներ, գիտնականներ։

Միջոցառման պաշտոնական հատվածում ելույթներով հանդես են եկել Չիկագոյում պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանը, կոնգրեսական Ռաջա Կրիշնամուրթին, Չիկագոյի պատվավոր հյուպատոսների ավագ, Չիկագոյում Բելգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Փոլ Վան Հալթերենը, ինչպես նաև դեսպան Լիլիթ Մակունցը։

Իր խոսքում դեսպանը բարձր է գնահատել ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի գործունեությունը, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, անդրադարձել՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություններին՝ կարևորելով Սփյուռքի ներուժի ներգրավումը Հայաստանի Հանրապետության զարգացման և անվտանգության ամրապնդման գործում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
17:02
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. Արտակ Զաքարյան
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
16:10
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
15:52
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
13:11
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
Ուկրաինան ևս շուտով կհասկանա՝ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնում. Ազիզի
12:53
Ուկրաինան ևս շուտով կհասկանա՝ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնում. Ազիզի