Լրահոս 24/7

Առաջարկվում է Հանրային խորհրդի կազմում փաստահավաք խումբ ստեղծել

Կառավարությունն առաջարկում է Հանրային խորհրդի կազմում փաստահավաք խումբ ստեղծել։

Վերջինս զբաղվելու է 1991թ. սեպտեմբերի 21-ից մինչև 2023 թվականը ներառյալ տեղի ունեցած դեպքերի և իրադարձությունների, մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրմամբ, ուսումնասիրմամբ ու հաշվառմամբ։

Ըստ նախագծի՝ ուսումնասիրվող դեպքերը և իրադարձությունները պետք է ներառեն՝

ա. համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպում և անցկացում,

բ. հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ,

գ. հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներ,

դ. անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումներ,

ե. ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր,

զ. հավաքների ազատության իրավունքի խախտումների դեպքեր:

Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ օրենքի ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո գործող Հանրային խորհուրդը պետք է ցրվի և նորը ձևավորվի, որն էլ իր կազմում ստեղծելու է փաստահավաք խումբ։

Թիվ 1

Recent Posts

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

6 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

19 minutes ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

30 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

54 minutes ago

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

1 hour ago