Լրահոս 24/7

135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան

«Ինչ անուն ասես տվել են Դաշնակցությանը, բայց մի պարզ բան չեն հասկացել, որ սուտն է մերժելով և հերքելով վերանում, ճշմարտությունը մերժելով և հերքելով ամրանում է»,- ԱԺ-ում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի՝ գրող Հակոբ Մովսեսի լիազորությունների դադարեցման մասին «Հայաստան» խմբակցության հեղինակած ԱԺ որոշման նախագծի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Ըստ նրա, դա է պատճառը, որ 135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի Դաշնակցությունը կա. «Այս ֆենոմենտը, իհարկե, դուր չի գալիս առաջին հերթին թուրք- ադրեբեջանական տանդեմին»։

Նա նշեց, որ խոսք է ուզում ուղղել Հակոբ Հակոբյանին, նաև Հակոբ Մովսեսին՝ լրիվ այլ բովանդակությամբ։

«Հակոբ Հակոբյանը ՔՊ-ի թեթև ձեռքով ծանր հրետանի է Դաշնակցության դեմ։ Այսինքն, դուք դարձել եք Դաշնակցության դեմ դատի մեղադրող կողմը։

Հակոբ ջան, դուք գիտեք, թե ինչ արդյունքի են հասել Դաշնակցությանը դատողները։ Այսօր արխիվացված են, կայսրությունններ են, որոնք չկան։

Դաշնակցության մեջ այնքան մեծեր կան։ Մի հատ մտածեք, թե ՔՊ կուսակցությունից ինչ անուններ են մնալու պատմության մեջ»,- ասաց Ա.Ռուստամյանը՝ դիմելով Հակոբ Հաոբյանին։

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնել էր, որ Հակոբ Հակոբյանը, լինելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, «1in.am» լրատվական կայքին տված հարցազրույցում քաղաքական գնահատականներ է հնչեցրել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության հասցեին, և այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով, համարել է Դաշնակցության գաղափարախոսությունը վտանգավոր, փոփոխման ենթակա։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

13 minutes ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

31 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

52 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

1 hour ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

1 hour ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

2 hours ago