ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը «Բարսիս» ՍՊ ընկերության գործադիր տնօրենին հանձնել է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառվելու 1-ին տիպի վկայական։
«Բարսիս» ՍՊ ընկերությունը դարձավ երկրորդ լիազորված տնտեսական օպերատորը Հայաստանում։
ՊԵԿ նախագահը, շնորհավորելով «Բարսիս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Հակոբ Մենեմշյանին, կարևորել է լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակին կամավոր համապատասխանությունը խթանելու ընկերության օրինակը, քանի որ օրինապահ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտը կարողանում է օգտվել այնպիսի պարզեցումներից, ինչպիսիք են՝ մաքսային գործառնությունների առաջնահերթ իրականացումը, ապրանքների բեռնումը, բեռնաթափումն առանց մաքսային մարմինների թույլտվության, ԼՏՕ-ի կողմից կիրառվող կապարակնիքների ճանաչումը մաքսային մարմինների կողմից որպես նույնականացման միջոց, մինչև հայտարարագրի ներկայացումն ապրանքների բացթողնման հնարավորությունը և այլն։
Վկայականի հանձնման արարողությունից հետո ծավալվել է քննարկում՝ օրինապահ բիզնեսի խնդիրների, մաքսային պարզեցումների, ՊԵԿ-ի կողմից հարկային և մաքսային վարչարարության կազմակերպման հետ կապված հարցերի շուրջ։
Փոխանակվել են մտքեր՝ առ այն, որ օրինապահ բիզնեսի համար արդեն իսկ սկսված պարզեցումների, արտոնությունների, առավելությունների շրջանակը պետք է էլ ավելի ընդլայնվի։
Տնտեսվարողը հայտնել է իր գոհունակությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցությունից։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ու լիազորված տնտեսական օպերատորի՝ ի դեմս «Բարսիս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Հակոբ Մենեմշյանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ օրենսդրությամբ նախատեսված հատուկ պարզեցված ընթացակարգերի արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ տեղեկությունների փոխանակման նպատակով։
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Եթե…
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…