Լրահոս 24/7
24.08.2024

Ինչից է կախված ջրհեղեղների ավելացումն ապագայում

Ինչից է կախված ջրհեղեղների ավելացումն ապագայում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ԱՄՆ-ի Բրիստոլի համալսարանի գիտնականները մշակել են ջրհեղեղների կանխատեսման նոր գլոբալ մոդել մինչև այս հարյուրամյակի վերջ ընկած ժամանակահատվածի համար՝ կլիմայական տարբեր սցենարների համաձայն։

Իրենց աշխատանքում նրանք օգտագործել են ջրհեղեղների նոր գլոբալ քարտեզ՝ մոտավորապես 30 մ լուծաչափով, որն ամբողջությամբ ծածկում է գետային, պլյուվիալ և առափնյա վտանգները ցանկացած ժամանակաշրջանի կամ կլիմայական սցենարի համար:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ապագա տարերային աղետների հաճախականությունը կախված է ածխաթթու գազի արտանետումների նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացումից:

Այսպես օրինակ, եթե բոլոր պարտավորությունները կատարվեն, ապա մինչև 2100 թվականը հեղեղումների ռիսկի միջին մակարդակը կավելանա ընդամենը 9%-ով, և եթե դրանք չի իրականացվեն՝ 49%-ով։

Ջրհեղեղները կարող են լինել առավել հաճախակի և սաստիկ Հարավարևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի կղզիների առափնյա շրջաններում: Գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Water Resources Research ամսագրում։

Ավելի կարճաժամկետ կանխատեսմամբ՝ մինչև 2050 թվականը տարերային աղետների ռիսկը կավելանա 7%-ով ցածր արտանետումների սցենարի և 15%-ով՝ բարձր արտանետումների սցենարի դեպքում։

Հետազոտողները նշում են, որ այս միջին գլոբալ ցուցանիշը իրականում մեծ տարածական փոփոխականություն ունի: Որոշ տարածաշրջաններում ջրհեղեղի վտանգը նվազում է, իսկ մյուսներում այն ​​մի քանի անգամ ավելանում է համաշխարհային միջինից, նույնիսկ արտանետումների կրճատման սցենարների դեպքում:

Գիտնականների խոսքով ափամերձ շրջաններում ջրհեղեղները ապագայում ամենամեծ խնդիրն են լինելու՝ անկախ ածխածնի արտանետումների համաշխարհային նորմերի պահպհանման դեպքում:

Նույնիսկ ցածր արտանետումների սցենարի դեպքում սպասվում է, որ ափամերձ տարածքների ջրհեղեղների մակարդակը գրեթե կկրկնապատկվի մինչև 2100 թվականը: Հետազոտության հեղինակները դա բացատրում են գլոբալ տաքացմանն ի պատասխան ծովի մակարդակի բարձրացման իներցիոն գործընթացներով։

Նաև աշխատանքի ընթացքում գիտնականները պարզել են, որ կլիմայական փոփոխություններից հատկապես կախված են անձրևի հետևանքով առաջացած ջրհեղեղները և լավագույն սցենարով մինչև 2100 թվականը դրանց թիվը կաճի 6%-ով, իսկ վատագույնի դեպքում՝ 44%-ով։

Կանխատեսվում է, որ նման ջրհեղեղներն ավելի հաճախակի կլինեն Աֆրիկայի և Ասիայի արևադարձային շրջաններում, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի չորային գոտում։

Ամենամեծ ջրհեղեղները ըստ մակերեսների կարելի է սպասել Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների հյուսիսային մասերի ափերին, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայում և Խաղաղ օվկիանոսի կղզիներում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ապագա ջրհեղեղների հաճախականությունը կախված է ջերմոցային գազերի արտանետումների կրճատումից:

Հեղինակները հույս ունեն, որ տարերային աղետների նոր մոդելավորումը կօգնի երկրներին մշակել լրացուցիչ միջոցներ՝ ապագա ջրհեղեղներից կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու, քաղաքացիներին օգնելու և արտանետումների նվազեցման կանոնակարգերը պահպանելու համար:

Լրահոս
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
17:02
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. Արտակ Զաքարյան
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
16:10
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
15:52
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
13:11
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
Ուկրաինան ևս շուտով կհասկանա՝ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնում. Ազիզի
12:53
Ուկրաինան ևս շուտով կհասկանա՝ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնում. Ազիզի