Categories: Facebook

«Իրենք մարդատյաց են, Մելը՝ ոչ: Վկա՝ իրենց հայտարարությունը». Կարինե Հարությունյան

 

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Նա պարզապես չի կարող լինել մեզանից մեկը»,-գրված է մարզական մի քանի ֆեդերացիաների եւ որոշ մարզիկների հայտարարության մեջ: Խոսքն էլ Մել Դալուզյանի մասին է: Հայտարարությունը կարդացած կլինեք, մեջբերելը ժամանակի կորուստ է, բայց մի բանում դրա հեղինակների հետ համաձայն եմ. Մել Դալուզյանը չի կարող լինել նրանցից մեկը: Ասեմ՝ ինչու:
Իրենք մարդատյաց են, Մելը՝ ոչ: Վկա՝ իրենց հայտարարությունը:
Իրենք մեծամիտ են, Մելը՝ ոչ: Վկա՝ իրենց հայտարարությունը:
Իրենք ստրկամիտ են, Մելը՝ ոչ: Վկա՝ իրենց հայտարարությունը, որը, ըստ ինձ հասած տեղեկությունների, արվել է Գագիկ Ծառուկյանի հորդորի թե հարկադրանքի (մեծ հաշվով այս դեպքում տարբերություն չկա) արդյունքում:
Եվ վերջապես, եթե որեւէ մեկը խայտառակում է «հայկական մարզաշխարհի անունը», ապա դա հենց այդ խայտառակ, ամոթալի հայտարարության հեղինակներն են: Այս մարդիկ անգամ չգիտեն, թե ինչի է կոչված սպորտը, թե հումանիզմի ինչ ցուցիչ է մարզական աշխարհն ընդհանրապես: Այս մարդիկ չգիտեն, որ սպորտը քարոզում է սեր, բարություն, եւ այստեղ ուժը կոչված է ծառայելու միմիայն մեծ մարդասիրությանը: Մարդիկ հեշտությամբ տրորում են իրենց նման մեկին, նրա նկատմամբ ակնհայտորեն արհամարհանք քարոզում: Ուրեմն ի՞նչ արհամարհանքի են արժանի հենց իրենք:

editors

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

14 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

15 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

15 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

15 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

16 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

16 hours ago