Լրահոս 24/7

«Առաջնահերթությունը պետք է տրվի հանրային տրանսպորտին. սա քմահաճույք չէ». քաղաքապետ

171 նոր ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսներն արդեն Չինաստանից տեղափոխվում են Երևան: Շարժակազմերի մատակարարումը նախատեսվում է մինչև հոկտեմբերի վերջ: Տրանսպորտային համակարգի բարեփոխման ընթացքում մայրաքաղաքում կշարունակվի նաև ավտոբուսների համար առանձնացված գծերի ձևավորումը: 

«Առաջնահերթությունը պե՛տք է տրվի հանրային տրանսպորտին. սա քմահաճույք չէ, այս ճանապարհին ուղղակի այլընտրանք չկա: Եթե մենք այն միտումը, որը հիմա ունենք ավտոմեքենաների քանակի ավելացման հետ կապված չկանխենք և չստեղծենք հավելյալ հնարավորություններ հանրային տրանսպորտի համար, որոշակի խոչընդոտներ ստեղծելով ավտոմեքենաների համար՝ մենք մի օր մեր ավտոմեքենայով տանից դուրս ենք գալու և կանգնած մնալու մեր բակի մոտ: Առանձնացված գծերը տալու են առավելություն: Այն քաղաքները, որոնք այս ճանապարհով սկսել են ճիշտ ժամանակին անցնել, ստացել են իրականում բարվոք երթևեկություն»,- ընդգծել է քաղաքապետը: 
***
Երևանում նախատեսվում է նոր կանգառասրահների տեղադրում, որոնք կունենան  կլինեն վճարային թերմինալներ: Առաջին նմուշը՝ որոշակի դիտարկումից հետո, վերափոխված տարբերակով առաջիկայում կտեղադրվի: Այս տարի նախատեսվում է նմանատիպ շուրջ 50 կանգառասրահի տեղադրում: 
***
«Լեռնեցիների պարը» արձանախումբը կտեղափոխվի Մերգելյանի այգի: Հանգստի գոտու հիմնանորոգումն ավարտական փուլում է: Տասնամյակներ շարունակ տարատեսակ կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված այգին հիմնովին կփոխվի: 
***
Երևանյան 28 փողոցների վերգետնյա մալուխներն անցկացվում են ստորգետնյա կապուղիներով. նախագծով ընդհանուր առմամբ կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացն այս պահին իրականացվում է  Հանրապետության և Թումանյան փողոցներում: 
***
Քաղաքաշինական ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ փուլ առ փուլ կառավարելի են դառնում էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգով: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է  մինչև տարեվերջ համակարգում տեղադրել նաև տրամադրված և տրամադրվող շինթույլտվությունների ու շինբարեկարգման ոլորտին վերաբերող տեղեկատվությունը: 
***
Աղբահանության և սանմաքրման ոլորտի աշխատակիցների համար վարչական շրջաններում կկառուցվեն հանդերձափոխման առանձնացված սրահներ, կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ: Աշխատակիցները նաև կապահովվեն նոր՝ միանման ամառային, աշնանային և ձմեռային հանդերձանքով:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

11 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

12 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

13 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

14 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

15 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

15 hours ago