Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին X-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ օրերս ունեցած հեռախոսազրույցին։
«Կովկասն Իրանի համար աշխարհաքաղաքական ու ռազմավարական նշանակություն ունի: Պատմական, մշակութային և աշխարհագրական մերձավորությունը կրկնապատկել է այս տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը»,- գրել է նա: