Լրահոս 24/7
26.08.2024

ՍԴ-ն մերժել է Ռուբեն Վարդազարյանի դիմումի քննությունը

ՍԴ-ն մերժել է ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության նախկին դատավոր Ռուբեն Վարդազարյանի դիմումի քննությունը․ նշվում է, որ խախտվել են ՍԴ դիմելու ժամկետները։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանն արդեն երկրորդ անգամ է ՍԴ դիմում ներկայացնում՝ վիճարկելով իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու, իր լիազորությունները դադարեցնելու ԲԴԽ որոշումը։ ՍԴ-ն ներկայացված առաջին դիմումի քննությունը կարճել է դեռ 2023թ․ հոկտեմբեր ամսին։ Այս անգամ Վարդազարյանը դիմումը ներկայացրել է ՝ նոր ի հայտ եկած հանգամանքին հիմքով։

Մասնավորապես, ՍԴ-ն Դավիթ Հարությունյանի գործով որոշում էր կայացրել՝ արձանագրելով Կարեն Անդրեասյանի նախագահությամբ ԲԴԽ-ի կողմից նրա իրավունքների խախտումը, այդ թվում՝ լսված լինելու՝ դատավորի և նրա ներկայացուցիչների բացակայությամբ գործը քննելու առումով։

Այս որոշումից հետո Վարդազարյանի անունից դիմում է ներկայացվել, քանի որ դեռ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման շրջանում ԲԴԽ-ն 2022թ․ գործը քննել է առանց Վարդազարյանի և նրա ներկայացուցչի մասնակցության, թեև ստացվել են համապատասխան դիմումները, որով խնդրել էին հետաձգել նիստը։

Ի դեպ, այդ արատավոր պրակտիկան «ակտուալ» է նաև այսօր, բոլորովին վերջերս ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները՝ հինգ րոպե ուշացման պատճառով հնարավորություն չտալով դատավորին՝ դիրքորոշում հայտնել։

Լրահոս
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
17:02

Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42

Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
16:10

Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
15:52

Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38

Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03

Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48

Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28

Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50

Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40

Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23

2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
13:11

Ուկրաինան ևս շուտով կհասկանա՝ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնում. Ազիզի
12:53