Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին թիկնապահ Մահիր Մամեդովին մահացած են գտել Թուրքիայի Այդըն քաղաքի առողջարանային շրջանի հյուրանոցում․ հաղորդում է Türkiye թերթը:
«Իր հյուրանոցային համարում մահացած են գտել 50-ամյա Մահիր Մամեդովին, որը ժամանակին եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական թիկնապահը: Մամեդովի մահվան ճշգրիտ պատճառը կպարզվի դիահերձումից հետո», – գրում է պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել կեսօրին՝ հինգաստղանի հյուրանոցում ։
«Ադրբեջանի քաղաքացի հիսունամյա Մահիր Մամեդովը Քուշադասի է եկել 3 օր առաջ՝ իր կնոջ՝ Քեմալ Մամեդովայի և որդու հետ հանգստանալու», – գրել Է թերթը:
Պարբերականը գրում է, որ երեքշաբթի նախաճաշից հետո Մամեդովն ու նրա ընտանիքը գնացել են սենյակ՝ հանգստանալու: Որոշ ժամանակ անց նրա կինն ու որդին գնացել են զբոսանքի, իսկ վերադառնալուց հետո Մամեդովին հայտնաբերել են անշարժ պառկած հատակին։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…