Լրահոս 24/7
28.08.2024

ՀՀ-ի և Ղազախստանի արդարադատության նախարարները ցանկանում են հանդիպել

ՀՀ-ի և Ղազախստանի արդարադատության նախարարները ցանկանում են հանդիպել

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը:

Գրիգոր Մինասյանը ողջունել է դեսպանին և բարձր գնահատել երկու երկրների միջև բարձր մակարդակի համագործակցությունը։

Նախարարը կարևորել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների օրակարգում վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացման կարևորությունը, հատկապես՝ արբիտրաժի և հաշտարարության ուղղությամբ, և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ստեղծման կարևորությունը։ Այս համատեքստում կողմերը քննարկել են ղազախական առաջադեմ փորձը, այդ թվում՝ ինստիտուտների կայացման մասով։

Կարևորվել է Աստանայի միջազգային ֆինանսական կենտրոնի ներքո գործող Միջազգային արբիտրաժային կենտրոնի և Դատարանի միջև կնքված համագործակցության հուշագիրը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին՝ Հայկական երկրորդ ամենամյա միջազգային արբիտրաժային համաժողովին բարձր մակարդակով մասնակցելու պատրաստակամության համար։

Կողմերը քննարկել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները երկու երկներում ակտիվորեն ընթացող դատաիրավական դաշտի թվայնացման ուղղությամբ, այդ թվում՝ հանրային ծառայությունների և թվային արդարադատության միասնական հարթակների ստեղծման ուղղություններում։

Դեսպան Իմանբաևն ընդգծել է երկու երկրների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը, համագործակցությունը, ինչպես դատաիրավական, այնպես էլ կրթական, մշակութային և այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Ղազախստանի արդարադատության նախարարների հանդիպման կազմակերպման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Լրահոս
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. Արտակ Զաքարյան
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
16:10
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
15:52
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
13:11
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
Ուկրաինան ևս շուտով կհասկանա՝ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնում. Ազիզի
12:53
Ուկրաինան ևս շուտով կհասկանա՝ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնում. Ազիզի
Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հարձակման գործով վարույթ է նախաձեռնվել
12:42
Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հարձակման գործով վարույթ է նախաձեռնվել