Լրահոս 24/7
28.08.2024

ՀՀ տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար դանդաղում է

ՀՀ տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար դանդաղում է

«Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հուլիս ամիսներին։

Այսպես՝

ՀՀ տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար դանդաղում է, քանի որ դրա բարձր տեմպերն ընթացիկ տարում ապահովվում էին հիմնականում ոսկերչական ապրանքների վերաարտահանման գործունեությամբ, որի ծավալները կտրուկ նվազել են: Տնտեսության մյուս ճյուղերում նույնպես նկատվում է աճի տեմպի դանդաղում, ինչը հուշում է, որ մինչև տարեվերջ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) կշարունակի ունենալ դանդաղման միտում:

Հուլիսին ՏԱՑ-ը կազմել է 6.2%` հունիսի նկատմամբ դանդաղելով 0.8 տոկոսային կետով՝ պայմանավորված գրեթե բոլոր ճյուղերում աճերի դանդաղմամբ:

Հունվար-հուլիս ամիսների ՏԱՑ-ը կազմել է 9.6%` հունվար-հունիսի համեմատ դանդաղելով 0.8 տոկոսային կետով:Արտահանման ցուցանիշները նույնպես մտահոգության տեղիք են տալիս: Առանց վերը նշված ոսկերչական գործունեության («թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի) ընդհանուր արտահանումն անկում է ապրել 11.9%-ով:

Սա վկայում է այն մասին, որ վերջին տարիների շոկերի արդյունքում գրանցված բարձր աճերը քողարկել են տնտեսությունում առկա խորքային խնդիրների զարգացումը, մասնավորապես՝ արտահանելի հատվածում ներուժի կորուստը:

Պետական բյուջեի ցուցանիշները ևս վատթարանում են: Պետական բյուջեն հունվար-հուլիս ամիսներին եղել է պակասուրդային, ընդ որում պակասուրդի չափը կազմել է 58.0 մլրդ դրամ, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բյուջեն եղել է հավելուրդային:

Սակայն խնդիրը ոչ այնքան պակասուրդի ձևավորումն է (քանի որ պետական բյուջեի պլանով նախատեսված է ունենալ պակասուրդ), այլ այն, որ բյուջեի ծախսերի աճը էականորեն գերազանցում է հարկային եկամուտների աճին: Նման աճերի շարունակությունը կհանգեցնի տարեվերջին պլանավորվածից էապես ավելի մեծ պակասուրդի ձևավորմանը:Վարկերի աճի տեմպը և կառուցվածքը նույնպես արժանի են ուշադրության:

2024թ. բանկերը հիմնականում իրենց ակտիվներն ուղղում են սպառողական և հիպոթեքային վարկավորմանը, ինչը բնականաբար մտահոգիչ է ներկա տնտեսական զարգացումների պայմաններում, քանի որ այդ վարկերի ծավալներն աճում են շատ ավելի արագ, քան տնտեսական աճը, աշխատավարձերի աճը, դրամական փոխանցումների աճը և այլն:

Ավելին, արդյունաբերության ոլորտում վարկերի ծավալները նվազում են, ինչը խոսում է տնտեսական ներուժի վերականգնման համար քայլերի բացակայության մասին: Այս ամենը հաշվի առնելով՝ տնային տնտեսությունների պարտքային պարտավորությունների աճը կարող է միջնաժամկետում էական խնդիրներ առաջացնել:

Լրահոս
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. Արտակ Զաքարյան
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
16:10
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
15:52
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
13:11
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
Ուկրաինան ևս շուտով կհասկանա՝ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնում. Ազիզի
12:53
Ուկրաինան ևս շուտով կհասկանա՝ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնում. Ազիզի
Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հարձակման գործով վարույթ է նախաձեռնվել
12:42
Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հարձակման գործով վարույթ է նախաձեռնվել