Լրահոս 24/7

Եռակողմ հայտարարություններն ուժի մեջ են. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններն ուժի մեջ են.

«Այո, 2020-2022թթ. եռակողմ հայտարարությունները ուժի մեջ են համարվում, և նախկինի նման դրանք հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են։ Մենք կարծում ենք, որ դրանց այլընտրանք չկա»։

Նրա խոսքով՝ այս պահին հայկական կողմից եռակողմ հայտարարություններից ստորագրությունը ետ կանչելու կամ այն չեղյալ համարելու մասին որևէ խոսք չկա.

«Այդ պայմանավորվածությունները կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են»։

Ըստ Զախարովայի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը առարկայորեն քննարկվել է ՌԴ նախագահի՝ Ադրբեջան պետական այցի ժամանակ, նաև՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում։

ՌԴ ԱԳՆ խոսնակը լրագրողին հորդորել է ճշտել՝ պաշտոնական Երևանն այդ համաձայնությունները գործող համարու՞մ է, թե՞ ոչ.

«Բայց ես պաշտոնական Երևանից որևէ հայտարարություն չեմ տեսել այն մասին, որ այդ համաձայնությունները վավեր չեն համարում»։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

12 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

13 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

13 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

13 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

13 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

13 hours ago