Լրահոս 24/7
28.08.2024

Գլխավոր դատախազությունը, ԵՊՀ-ն ու Հայ իրավաբանների միությունը կհամագործակցեն

Գլխավոր դատախազությունը, ԵՊՀ-ն ու Հայ իրավաբանների միությունը կհամագործակցեն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Երևանի պետական համալսարանի և Հայ իրավաբանների միության համագործակցության արդյունքում Գլխավոր դատախազության վարչական շենքում կհիմնադրվի իրավաբանական լաբորատորիա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Պայմանավորվածության մասին այսօր հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ընդգծել, որ իրավաբանական լաբորատորիան դառնալու է մասնագիտական նոր, ոչ ֆորմալ հարթակ, որտեղ կողմերի համատեղ ջանքերով կկազմակերպվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող իրավական հարցերի մասնագիտական քննարկումներ, գործնական աշխատանքներ, սեմինարներ ու գիտաժողովներ, կնախաձեռնվեն առավել արդիական իրավական խնդիրների հետազոտություններ, առկա կլինեն պարբերաբար թարմացվող մասնագիտական գրականություն և այլ նյութեր:

Փոխգործակցության շրջանակում նախատեսվում է կազմակերպել փոխադարձ այցելություններ՝ սփյուռքում գործունեություն ծավալող հայ իրավաբանների և իրավաբան ուսանողների մասնակցությամբ:

«Համոզված եմ, որ մեր արդյունավետ և շարունակական փոխգործակցության արդյունքում իրավաբանական լաբորատորիան խթանելու է Դատախազությունում պրակտիկա անցնող ուսանողների, փորձաշրջան անցնող դատախազների թեկնածուների, գործող դատախազների մասնագիտական գիտելիքների և պրակտիկ հմտությունների արդիականացումն ու կատարելագործումը»,- նշել է Աննա Վարդապետյանը:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին և Հայ իրավաբանների միության խորհրդի նախագահ Լյուսի Վարպետյանին, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գերագույն դատարանի դատավոր, Հայ իրավաբանների միության անդամ Արմենուհի Էմի Աշվանյանին՝ նախաձեռնությանն աջակցելու պատրաստակամության համար:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորել է ապագա իրավաբանների համար ստեղծվող հարթակը՝ իրավաբանական լաբորատորիան, և ընդգծել, որ այն հնարավորություն է տալու ուսանողներին և մասնագետներին կատարելագործելու իրենց գիտելիքները և հմտությունները՝ ժամանակակից իրավական պահանջներին համապատասխան, լաբորատորիան կրթական հարթակ կհանդիսանա սեմինարների, կոնֆերանսների և մասնագիտական քննարկումների կազմակերպման համար:

Հայ իրավաբանների միության ներկայացուցիչ Արմենուհի Հովհաննիսյանը կարևորել է համագործակցության այս ձևաչափը իրավաբանական համայնքի համար:

«Այս համագործակցությունը օրենքի գերակայությունն ապահովելու, իրավական ոլորտը զարգացնելու հանձնառության վկայությունն է, ներկայացնում է այն արժեքներն ու տեսլականը, որոնք ունեն երեք կառույցները»,- նշել է Արմենուհի Հովհաննիսյանը:

Լրահոս
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
13:11
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
Ուկրաինան ևս շուտով կհասկանա՝ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնում. Ազիզի
12:53
Ուկրաինան ևս շուտով կհասկանա՝ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնում. Ազիզի
Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հարձակման գործով վարույթ է նախաձեռնվել
12:42
Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հարձակման գործով վարույթ է նախաձեռնվել
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
12:20
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
12:00
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
11:38
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
11:25
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը