Լրահոս 24/7

ԱՄՆ-ը չի ճանաչում Թայվանի անկախությունը. Սալիվան

ԱՄՆ-ը չի ճանաչում Թայվանի անկախությունը և հավատարիմ է «մեկ Չինաստան» սկզբունքին։ Այդ մասին Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, հայտնում է Չինաստանի ԱԳՆ կայքը։

«Սալիվանն ասել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է «մեկ Չինաստան» քաղաքականությանը և չի աջակցում «Թայվանի անկախություն», «երկու Չինաստան» կամ «մեկ Չինաստան, մեկ Թայվան» սկզբունքներին»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հավելյալ ընդգծվում է, որ երկու կողմերն էլ ձգտում են խաղաղ գոյակցության և չեն ցանկանում թույլ տալ հարաբերությունների սրացում։

Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Սալիվանի փորձերը՝ Չինաստան այցի ընթացքում համոզել Պեկինին նվազեցնելու աջակցությունը Ռուսաստանին, հավանաբար հաջողությամբ չեն պսակվի:

Պարբերականի կարծիքով՝ Պեկինի՝ Մոսկվայից հրաժարվելը «քիչ հավանական սցենար է, քանի որ այդ երկրները համաշխարհային ասպարեզում միասին հակադրվում են Վաշինգտոնին»:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

5 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

5 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

5 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

5 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

5 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

6 hours ago