

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրել է.
«Մենք պետք է սևեռվենք մեր անելիքի վրա
Ֆեյսբուքյան ընկերներիս վերջին ժամերի մտահոգությունների կտրուկ աճին և անհատական նամակներին փորձեմ հնարավորինս հակիրճ պատասխանել հոդվածով, քանի որ լայվերը իմը չեն։ ՌԴ-ն, Ադրբեջանը և Թուրքիան 2020-ից փորձում են տարածաշրջանը իրենց պայմանավորվածությունների շրջանակում կիսել, դուրս թողնելով հավաքական Արևմուտքին և ինչ-որ չափով էլ Իրանին, հետևաբար այսօր արված հայտարարություններում նորություն չկա, ուղղակի իրենց հնարավորությունները և ներուժը այսօր, վստահաբար, ավելի փոքր են, քան նախկինում էր։ Ադրբեջանին որպես ագրեսիայի գործիք ՌԴ-ի կողմից օգտագործելու հնարավորություններն էլ, նախկինի համեմատ, անկասկած նվազել են, ինչպես մինչ այս միմյանց հետ փոխանակված Խաղաղության համաձայնագրի 10 փաթեթները համաձայնեցնելով, այնպես էլ միջանցքային թեմային վերաբերող մի շաբաթ առաջ արված հայտարությամբ, ըստ որի տարանցիկ ճանապարհների հարցը հանվում է Խաղաղության պայմանագրից և թողնվում հետոյի։ ՌԴ կողմից տնտեսական ճնշումները և Լարսը փակելը ընդհանուր առմամբ ատելությունն են ավելացնելու Կրեմլի նկատմամբ, ու՝ ոչ ավելին, և երկրորդ՝ ՌԴ-ի տնտեսությանն էլ կվնասեն։ ՀՀ ներսում ՌԴ հրահանգով գործող 5-րդ շարասյան ազդեցությունը նույնպես մաշվել է, նոր և հույս ներշնչող լիդեռ չկա ու չեմ տեսնում այդ կազմում մեկին, ով կարող է ժամանակավոր կառավարություն կազմելու ծրագրով կրիտիկական զանգված հավաքել։ Այո, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուզում է մինչև ԱՄՆ ընտրությունները Վրաստանը և Հայաստանը իրենով անել, որպեսզի Հարիսի ընտրության դեպքում ԱՄՆ-ը լծակներ չունենա մեր տարածաշրջանում։ ԱՄՆ֊-ում էլ, վստահեցնում եմ, հասկանում են, որ ՌԴ-ն անկայունություն կարող է մտցնել միայն Ադրբեջանով և վերահսկողության տակ են պահում Ալիևին։ Մինչև COP 29 Ադրբեջանը արկածախնդրության չի գնա ու ընդհանրապես Ադրբեջանը սպասելու է ԱՄՆ ընտրությունների արդյունքներին, իսկ այսօր զախարովաներով արվող հայտարարությունները հիբրիդային պատերազմի ու սեփական տեղը հիշեցնելու նպատակ ունեն ընդամենը։ Մենք պետք է սևեռվենք մեր անելիքի վրա և անենք քայլեր, որոնցով, անգամ Թրամպի ընտրության պարագայում, կփոքրացնենք Ադրբեջանի՝ մեզ վրա ազդելու հնարավորությունները։ Օր առաջ ՀՀ-ն պետք է հստակեցնի իր ուղղվածությունը և պաշտոնական հայտ ներկայացնի ԵՄ ընտանիքին անդամակցելու ՀՀ բնակչության որոշման մասին»,-նշել է նա:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…