

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել չսահմանափակել ՌԴ-ի կողմից գրավված իր տարածքներն ազատագրել փորձող Ուկրաինային այն զենքի օգտագործման հարցում, որը տրամադրել են դաշնակիցները:
Բորելն իր այտարարությունն արել է Բրյուսելում՝ ԵՄ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ․
«Ուկրաինային հանձնված զենքի կիրառման սահմանափակումները պետք է վերացվեն։ Այն պետք է ամբողջ ծավալով օգտագործվի Ռուսաստանի տարածքում ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու համար՝ միջազգային կանոններին համապատասխան»,- հայտարարել է ԵՄ գերագույն ներկայացուցիչը՝ ողջունելով Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբային․ գրում է il Messaggero-ն։
Ինչպես նշում է Tagesschau-ն, Բորելը նաև կոչ է արել ԵՄ-ին՝ ավելի շատ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային:
Նա մտահոգություն է հայտնել Գերմանիայից Ուկրաինային տրամադրվող օգնության հնարավոր կրճատման կապակցությամբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…