Լրահոս 24/7
30.08.2024

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը կհրապարակվի երկուշաբթի

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը կհրապարակվի երկուշաբթի

Այսօր հրապարակվեց պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին Կանոնակարգը ստորագրվել է։ Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին։ Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև.

Հարց – Ըստ 2024 թվականի օգոստոսի 30-ի մամուլի հաղորդագրության, հանձնաժողովների համատեղ գործունեության մասին Կանոնակարգը համապատասխան կերպով ստորագրվել է: Որտե՞ղ է տեղի ունեցել ստորագրումը։ 

Պատասխան – Կանոնակարգը ստորագրվել է բնօրինակ փաստաթղթերը դիվանագիտական խողովակներով փոխանակելու միջոցով։ 

Հարց – Ե՞րբ կհրապարակվի Կանոնակարգի տեքստը։

Պատասխան – Փաստաթուղթը սահմանված կարգով հրապարակային կդառնա առաջիկա երկուշաբթի, ներպետական համաձայնեցման ընթացակարգերի իրականացման շրջանակներում։ Կանոնակարգը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի Կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, և այս նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝  ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար:  

Հարց – Ինչո՞ւ փաստաթուղթը հիմա չի հրապարակվում։

Պատասխան –  Հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության մեջ, ըստ էության, կանխապես բացահայտվել է փաստաթղթի առանցքային քաղաքական բովանդակությունը։ Փաստաթղթի ավելի ուշ հրապարակումը կապված է երկու երկրներում գործընթացները հնարավորինս սինխրոնացնելու անհրաժեշտության հետ։ 

Հարց – Ինչո՞ւ չպահպանվեց պայմանավորվածությունը մինչև 2024թ. հուլիսի 1-ը Կանոնակարգի նախագիծը համաձայնեցնելու վերաբերյալ։

Պատասխան – Հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովները մի քանի անգամ արդեն փոխանակված են եղել Կանոնակարգի նախագծի աշխատանքային տարբերակներով և առաջարկներով, սակայն բանակցությունների համար փաստացի մի փոքր ավելի շատ ժամանակ պահանջվեց նախագիծը վերջնական համաձայնեցնելու և ստորագրելու համար: 

Հարց – Ե՞րբ կիրականացվի սահմանազատման հաջորդ փուլը և սահմանի ո՞ր հատվածում։

Պատասխան – Հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կողմերը պայմանավորվել են, որ Կանոնակարգի հաստատումից հետո պետք է համաձայնեցնեն հերթականությունը և շարունակեն սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը: 

Հարց – Արդյոք սահմանազատումը նույն սկզբունքով է շարունակվելու նաև սահմանի մնացյալ հատվածներում։

Պատասխան – Հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրով և տվյալ հիմնարար սկզբունքը կամրագրեն նաև Կանոնակարգում։

Հարց – Որքա՞ն ժամանակ կարող է տևել վավերացման գործընթացը:

Պատասխան – Ինչպես արդեն նշեցինք, փաստաթղթի վավերացման ընթացակարգի շրջանակներում այն ուղարկվելու է Սահմանադրական դատարան՝ դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը որոշելու համար: ՍԴ դրական դիրքորոշման առկայության դեպքում այն արդեն կներկայացվի ԱԺ վավերացմանը: 

Լրահոս
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
13:11
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
Ուկրաինան ևս շուտով կհասկանա՝ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնում. Ազիզի
12:53
Ուկրաինան ևս շուտով կհասկանա՝ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնում. Ազիզի
Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հարձակման գործով վարույթ է նախաձեռնվել
12:42
Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հարձակման գործով վարույթ է նախաձեռնվել
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
12:20
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
12:00
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
11:38
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
11:25
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Անվճար տրանսպորտ Լոռու 6 համայնքների բնակիչների համար. Նարեկ Կարապետյան
11:09
Անվճար տրանսպորտ Լոռու 6 համայնքների բնակիչների համար. Նարեկ Կարապետյան
Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան
11:07
Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան