Լրահոս 24/7
30.08.2024

Սփյուռքահայ մասնագետներն ավարտել են «իԳործ» ծրագրի չորրորդ շրջափուլը

Սփյուռքահայ մասնագետներն ավարտել են «իԳործ» ծրագրի չորրորդ շրջափուլը

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2023-2024 թթ․ շրջափուլի ծրագրի մասնակիցներն ավարտեցին իրենց մեկամյա աշխատանքը: Այս մասին տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի Զարեհ Սինանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, ԿԳՄՍ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Սարգսյանը։

«Այսօր մենք բարի երթ ենք մաղթում «իԳործ» ծրագրի չորրորդ շրջափուլի մասնակիցներին։ 18 երկրից ժամանած սփյուռքահայ մասնագետները մեկ տարի աշխատել են 19 պետական գերատեսչություններում՝ ծրագրեր իրականացնելով կրթության, գիտության, թվային տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Մեր ընդհանուր նպատակն է ծառայել Հայաստանի բարօրությանը, և «իԳործ»-ն այդ նպատակի շուրջ համախմբվածության վառ օրինակն է։ Շնորհակալություն ձեր նվիրման և աշխատանքի համար: Ուրախ եմ, որ ծրագրի շրջանավարտների 80%-ը որոշում են կայացրել շարունակել իրենց կյանքը հայրենիքում։ Լիահույս եմ, որ այս մեկամյա փորձառությունը դրական առումով փոխել և դեռ կփոխի ձեր կյանքը»,- նշել է Գլխավոր հանձնակատարը՝ դիմելով ծրագրի շրջանավարտներին։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև ծրագրի շրջանավարտները՝ անդրադառնալով ծրագրի ընձեռած հնարավորություններին և շնորհակալություն հայտնելով ծրագրի կազմակերպիչներին։

Նշենք, որ Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ֆինանսական աջակացությամբ շրջանավարտների մի մասը կշարունակի իր գործունեությունը Հայաստանի պետական կառավարման համակարգում ևս մեկ տարով։

«իԳործ»-ը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի եզակի ծրագրերից է, որն ուղղված է սփյուռքահայ մասանգետների ներգրավմանը Հայաստանի կառավարման համակարգում։

Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին։ Այն յուրաքանչյուր տարի հնարվորություն է ընձեռում 50 սփյուռքահայ մասնագետի իր մասնագիտական ներդրումն ունենալ ՀՀ պետական կառավարման համակարգում։

Լրահոս
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
13:11
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
Ուկրաինան ևս շուտով կհասկանա՝ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնում. Ազիզի
12:53
Ուկրաինան ևս շուտով կհասկանա՝ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնում. Ազիզի
Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հարձակման գործով վարույթ է նախաձեռնվել
12:42
Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հարձակման գործով վարույթ է նախաձեռնվել
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
12:20
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
12:00
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
11:38
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
11:25
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Անվճար տրանսպորտ Լոռու 6 համայնքների բնակիչների համար. Նարեկ Կարապետյան
11:09
Անվճար տրանսպորտ Լոռու 6 համայնքների բնակիչների համար. Նարեկ Կարապետյան
Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան
11:07
Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
11:03
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios