Լրահոս 24/7
30.08.2024

Սփյուռքահայ մասնագետներն ավարտել են «իԳործ» ծրագրի չորրորդ շրջափուլը

Սփյուռքահայ մասնագետներն ավարտել են «իԳործ» ծրագրի չորրորդ շրջափուլը

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2023-2024 թթ․ շրջափուլի ծրագրի մասնակիցներն ավարտեցին իրենց մեկամյա աշխատանքը: Այս մասին տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի Զարեհ Սինանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, ԿԳՄՍ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Սարգսյանը։  

«Այսօր մենք բարի երթ ենք մաղթում «իԳործ» ծրագրի չորրորդ շրջափուլի մասնակիցներին։ 18 երկրից ժամանած սփյուռքահայ մասնագետները մեկ տարի աշխատել են 19 պետական գերատեսչություններում՝ ծրագրեր իրականացնելով կրթության, գիտության, թվային տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Մեր ընդհանուր նպատակն է ծառայել Հայաստանի բարօրությանը, և «իԳործ»-ն այդ նպատակի շուրջ համախմբվածության վառ օրինակն է։ Շնորհակալություն ձեր նվիրման և աշխատանքի համար: Ուրախ եմ, որ ծրագրի շրջանավարտների 80%-ը որոշում են կայացրել շարունակել իրենց կյանքը հայրենիքում։ Լիահույս եմ, որ այս մեկամյա փորձառությունը դրական առումով փոխել և դեռ կփոխի ձեր կյանքը»,- նշել է Գլխավոր հանձնակատարը՝ դիմելով ծրագրի շրջանավարտներին։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև ծրագրի շրջանավարտները՝ անդրադառնալով ծրագրի ընձեռած հնարավորություններին և շնորհակալություն հայտնելով ծրագրի կազմակերպիչներին։

Նշենք, որ Հ․Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ֆինանսական աջակացությամբ շրջանավարտների մի մասը կշարունակի իր գործունեությունը Հայաստանի պետական կառավարման համակարգում ևս մեկ տարով։

«իԳործ»-ը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի եզակի ծրագրերից է, որն ուղղված  է սփյուռքահայ մասանգետների ներգրավմանը Հայաստանի կառավարման համակարգում։ Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին։ Այն յուրաքանչյուր տարի հնարվորություն է ընձեռում 50 սփյուռքահայ մասնագետի իր մասնագիտական ներդրումն ունենալ ՀՀ պետական կառավարման համակարգում։ 

Լրահոս
Եվրոպական քաղաքական համաժողովը կարող է բացել 300 000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան․ Կարապետյան
23:10
Եվրոպական քաղաքական համաժողովը կարող է բացել 300 000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան․ Կարապետյան
Փաշինյանն ու Զելենսկին վերականգնում են ակտիվ երկխոսությունը
18:44
Փաշինյանն ու Զելենսկին վերականգնում են ակտիվ երկխոսությունը
Հայաստանի եվրոպական ուղին նոր ընտրություն չէ, այն պատմականորեն ձևավորված ուղղություն է
18:42
Հայաստանի եվրոպական ուղին նոր ընտրություն չէ, այն պատմականորեն ձևավորված ուղղություն է
Քննարկեցինք Հայաստանի և Իսպանիայի հարաբերությունների ամրապնդումը․ վարչապետ
16:56
Քննարկեցինք Հայաստանի և Իսպանիայի հարաբերությունների ամրապնդումը․ վարչապետ
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարին
16:42
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարին
ԵՄ-ում պառակտում է առաջացել Ֆիցոյի` Ռուսաստան այցի պատճառով
16:22
ԵՄ-ում պառակտում է առաջացել Ֆիցոյի` Ռուսաստան այցի պատճառով
Հարևան երկրների հետ համագործակցությունը լավագույն ձևն է արձագանքելու ճգնաժամերին. Ջորջա Մելոնի
15:47
Հարևան երկրների հետ համագործակցությունը լավագույն ձևն է արձագանքելու ճգնաժամերին. Ջորջա Մելոնի
Վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ
15:35
Վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ
Զելենսկին և Կոբախիձեն վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են Երևանում
15:05
Զելենսկին և Կոբախիձեն վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են Երևանում
Չենք փոխի մեր աշխատելաձևն ու այն դիրքորոշումը. Մեցոլան հակադարձել է Ալիևին
14:50
Չենք փոխի մեր աշխատելաձևն ու այն դիրքորոշումը. Մեցոլան հակադարձել է Ալիևին
Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է. Աշոտյան
14:29
Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է. Աշոտյան
Երբ Հայաստանը միջազգային լրահոսի ուշադրության կենտրոնում է՝ դրական համատեքստում․ Թունյան
14:07
Երբ Հայաստանը միջազգային լրահոսի ուշադրության կենտրոնում է՝ դրական համատեքստում․ Թունյան
«Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը
13:45
«Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը
8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա. Մակրոն
13:32
8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա. Մակրոն
Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն․ Զելենսկի
13:10
Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն․ Զելենսկի