Օգոստոսի 30-ին նշվում է անհետ կորածների միջազգային օրը:
Բաքվից շարունակվել են մեղադրանքներ հնչել Հայաստանի հասցեին։ Այս անգամ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնականն ու նրա խոսափողը համարվող Հիքմեթ Հաջիևի կողմից:
«X»-ի իր միկրոբլոգում անհիմն մեղադրանքներ հնչեցնելուն զուգահեռ, Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն, իբր, հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել զանգվածային գերեզմանների ճշգրիտ վայրի, այդ թվում՝ Նաթիգ Գասիմովի աճյունի գտնվելու վայրի վերաբերյալ։
Նաթիգ Գասիմովն Ադրբեջանի հերոսներից է և անհետ կորած է համարվում ղարաբաղյան առաջին պատերազմից: