Օգոստոսի 29-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Նիստը կազմակերպվել էր տնտեսավարող սուբյեկտներին պատճառված վնասների տվյալներն ամփոփելու և հաստատելու նպատակով, ինչը թույլ կտա ապահովել աջակցության տրամադրման հետագա գործընթացը։
Արփինե Սարգսյանը նշել է տուժած տնտեսվարողների շրջանակը՝ ներկայացնելով պատճառված վնասների գնահատման մարզային հանձնաժողովների տրամադրած ամփոփ տվյալները։
Հանձնաժողովի անդամներն ամփոփել և միաձայն հաստատել են շուրջ 150 տուժած տնտեսվարողների տվյալներ։
Ընդգծվել է, որ ամփոփ տվյալները փաստացի տուժած տնտեսվարողների տվյալներն են, իսկ աջակցություն տրամադրելու հարցը պետք է որոշի Էկոնոմիկայի նախարարությունը՝ ստուգելով աջակցության տրամադրման համար Կառավարության կողմից սահմանված՝ տնտեսվարողներին ներկայացվող պահանջները։
Հանձնաժողովն արձանագրել է, որ հաստատված տվյալները կտրամադրի Էկոնոմիկայի նախարարությանը, որն էլ տնտեսվարողների դիմումների հիման վրա կորոշի շահառու տնտեսվարողների աջակցության տրամադրման հետագա գործընթացը՝ պահպանելով Կառավարության կողմից սահմանված չափանիշները։
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…