Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ նախագահը նշել է. «Լիահույս եմ, որ դեսպանի Ձեր բարձր առաքելությունը կիրականացնեք մեծ նվիրումով և հանձնառությամբ` ներդնելով Ձեր մասնագիտական փորձը՝ հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու համար։ Հավաստիացնում եմ, որ Հայաստանի իշխանությունները լիակատար աջակցություն կցուցաբերեն Ձեզ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը միտված Ձեր բոլոր նախաձեռնություններում»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, նորանշանակ դեսպանը շեշտել է, որ դիվանագիտական ծառայության ընթացքում իր բոլոր ջանքերը կներդնի երկու երկրների հարաբերությունների շարունակական ամրապնդման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի բազմաշերտ համագործակցության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել տնտեսության, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա սերտ փոխգործակցության հետագա խթանմանը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է Հայաստանի հաստատակամ դիրքորոշումը հարևանների հետ կարգավորված և բարիդրացիական հարաբերությունների հաստատման վերաբերյալ:
Կողմերն անդրադարձել են նաև ինչպես Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում տարբեր ձևաչափերով փոխգործակցության խթանման կարևորությանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գյուղատնտեսական ապահովագրության թեմային՝ նշելով, որ սա գաղափարախոսական հարց է։…
Բիշքեկում Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահներ Սադիր Ժապարովն ու Էմոմալի Ռահմոնը պետական սահմանի մասին համաձայնագիր են…
Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ի լիագումար նիստում քննարկվեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունների…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. «Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել…
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…