Լրահոս 24/7

Հայ ժողովուրդը պատմականորեն առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել կրթության և գիտության նկատմամբ. Ալխաս Ղազարյան

Կրթության և գիտության ոլորտի հարգելի աշխատակիցներ,

սիրելի աշակերտներ և ուսանողներ,

Շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի ու դպրության օրվա առթիվ։

Հայ ժողովուրդը պատմականորեն առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել կրթության և գիտության նկատմամբ ու պատահական չէ, որ առաջիններից մեկն է յուրացրել ժամանակի գիտակրթական նորարարություններն ու հեղափոխական փոփոխությունները՝ այն գիտակցումով, որ կրթությունն է ազգի ու պետության հարատևության հիմնական ու կարևոր երաշխիքը։

Այսօր էլ ՝ գիտելիքահենք, նորարար ու մրցունակ կրթությունն է ուժեղ ու իրավագիտակից քաղաքացի, պատասխանատու քաղաքացիական հասարակություն, հզոր պետություն կերտելու գլխավոր գրավականը։

Այսօր ստացած որակյալ ու մրցունակ կրթությունն է վաղվա Հայաստանի՝ որպես մրցունակ և բարեկեցիկ պետության, հաստատուն ժողովրդավարության ու ինքնիշխանության հուսալի երաշխիքը։

Կրթված և գիտելիքի արժեքն ու դերը իմացող քաղաքացին է գիտակցում ու արժևորում մեր պետության անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության, ժողովրդավարական արժեքների մեծ նշանակությունը, կարևորությունը. չէ որ իրական գիտելիքը ինքնին ազատություն է ու պատասխանատվություն՝ մարդու և քաղաքացու, հասարակության ու պետության մակարդակներում։

Ուստի, բոլորիս ջանքերը պետք է ուղղված լինեն այդ գիտելիքը մեր սերունդներին հասու և հասանելի դարձնելուն։

Սիրելի’ մանկավարժներ, աշակերտներ և ուսանողներ,

ևս մեկ անգամ շնորհավորում եմ այս խորհրդանշանական օրվա առթիվ` մաղթելով բեղմնավոր և արդյունավետ ուսումնական տարի։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Խոզնավարի ուղղությամբ

Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի…

6 hours ago

Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին ռազմաբազա կստեղծի

Էստոնիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանակից Նարվե քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվեն մոտ 200-250 էստոնացի…

10 hours ago

Վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

10 hours ago

ՀՀ-ում կանցկացվի Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությանը նվիրված գիտաժողով

Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու…

10 hours ago

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան…

10 hours ago

Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…

11 hours ago