Լրահոս 24/7

Կայացել է ՀՀ-ի և Վրաստանի ԱՀ հանձնաժողովների համատեղ նիստը

Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Վրաստանի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ երկրորդ նիստը:

Ողջունելով Հայաստան ժամանած վրացի գործընկերներին` ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը կարեւորել է 2022 թվականի նոյեմբերին համատեղ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն` երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ նիստերի անցկացումը:

Կողմերն արժեւորել են երկու երկրների վարչապետների կողմից ռազմավարական գործընկերության մասին համագործակցության համաձայնագրի ստորագրումը:

«Թե’ օրենսդիր եւ թե’ գործադիր մակարդակներում հարաբերությունների դինամիկան ցույց է տալիս, որ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով: Վերջին տարիներին ակտիվացել են միջգերատեսչական կապերը, խորհրդարանական համագործակցությունը»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշել է Վրաստանի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն:

Պատգամավորները ներկայացրել են Հայաստանի եւ Վրաստանի ընթացիկ քաղաքական ու տնտեսական իրավիճակը, խոսել Եվրոպական միության հետ սերտ համագործակցությունից:

Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, տարածաշրջանում երկարատեւ կայունության ապահովման հարցում ընդգծել խաղաղության պայմանագրի կնքման կարեւորությունը: Շեշտվել է տարածաշրջանի բոլոր պետությունների` միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու կարեւորությունը:

ՀՀ ԱԺ եւ Վրաստանի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ հաջորդ նիստը կանցկացվի Թբիլիսիում:

Հայկական կողմից նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Լենա Նազարյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը, վրացական կողմից` Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարիամ Լաշխին, հանձնաժողովի անդամներ Իրակլի Մեզուրնիշվիլին, Խաթիա Ծիլոսանին:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

8 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

9 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

11 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

12 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

12 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

13 hours ago