

Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայությունը սոցցանցերում հրապարակում է արել և անդրադարձել եվրագավաթային պայքարին.
«Եվրագավաթային այս մրցաշրջանը մոտեցավ ավարտին։ Նպատակն այլ էր, այնուամենայնիվ միասին նորից ապրեցինք աննկարագրելի էմոցիաներ, կերտեցինք նոր հիշողություններ, հաղթահարեցինք դժվարություններ ու պայքարեցինք մինչև վերջ։ Շնորհակալ ենք, որ մեր կողքին եք։ Հիմա կենտրոնացումը` նոր առաջնության վրա, իսկ նպատակը նույնն է»,- նշված է հրապարակման մեջ։
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» եվրագավաթային պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայում և որակավորման առաջին փուլում ընդհանուր դիմակայությունում պարտվել (0-0, 0-1) Մինսկի «Դինամոյին» (Բելառուս)։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մրցելույթը շարունակել է Կոնֆերենցիաների լիգայում, որտեղ նախ հաղթահարել է հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» (1-2, 3-1), ապա` ղազախական «Օրդաբասի» (1-0, 1-0) արգելքը։
«Փյունիկը» դուրս էր եկել որակավորման փլեյ-օֆֆ փուլ, որի առաջին խաղում տանը հաղթել էր (1-0) Սլովենիայի չեմպիոն «Ցելյեին», սակայն մրցակցի մարզադաշտում պարտվել 1-4 հաշվով ու չէր կարողացել նվաճել Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…