Լրահոս 24/7
02.09.2024

ԱԺ նախկին պատգամավորի գործով նախաքննությունն ավարտվել է

ԱԺ նախկին պատգամավորի գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 2010-2017թթ. ընկած ժամանակահատվածում Ա.Ա.-ի կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Ա.Ա.-ն նշված ժամանակահատվածում հափշտակել է քաղաքացիների կողմից բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերելու դիմաց նրա տնօրինմանը, տիրապետմանը, օգտագործմանը հանձնված առանձնապես խոշոր չափերի գումարները, ինչպես նաև խարդախությամբ՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, կատարել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ:

Մասնավորապես՝ Ա.Ա.-ն, հանդիսանալով Երևան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցի 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցապատող և սեփականատեր, երկու ՍՊ ընկերությունների հիմնադիր տնօրենը, 2010 թվականից մինչև 2017 թվականի սեպտեմբեր ամիսը նշված շենքի 3 բնակարան և 2 ավտոկայանատեղի ձեռք բերելու դիմաց տուժող քաղաքացուց ստացել է առանձնապես խոշոր չափերի գումարներ։

Սակայն հետագայում նշված գումարները նա մուտք չի արել ընկերությունների հաշվեհամարներին կամ դրամարկղ ու հափշտակելով դրանք՝ տնօրինել է սեփական կարիքների համար՝ այդ կերպ քաղաքացիներին պատճառելով ընդհանուր 277.712.000 ՀՀ դրամ և 24.800 ԱՄՆ դոլարի գույքային վնաս:

Բացի այդ, Ա.Ա.-ն, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով նպատակ ունենալով հափշտակել առանձնապես խոշոր չափերի գույք, իր իրական մտադրության մասին լռելով և տուժողին մոլորության մեջ գցելով, 2010թ. հոկտեմբերին քաղաքացու հետ կնքելով առուվաճառքի նախնական և նախավճարի խառը պայմանագիր, պարտավորվել է Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի 3 սենյականոց բնակարանը մասնակի հարդարմամբ մինչև 2012 թվականի մայիսի 1-ը հանձնել նրան, որի դիմաց 2010-2011թթ. վերջինիցս որպես կանխավճար ստացել է 34.000 ԱՄՆ դոլար գումար։

Սակայն տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ քաղաքացուն դիտավորությամբ մոլորության մեջ գցելով, թե նշված բնակարանի նկատմամբ գրանցել է վերջինիս սեփականության իրավունքը, բայց նշվածի կապակցությամբ դիտավորությամբ որևէ գործողություն չանելով, 2015թ. սեպտեմբերին հիշյալ բնակարանը կրկին վաճառել է այլ անձի՝ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցելով վերջինիս սեփականության իրավունքը։ Այդ կերպ խարդախությամբ քաղաքացուց հափշտակել է 12.500.000 ՀՀ դրամին համարժեք 34.000 ԱՄՆ դոլար գումար։

Ա.Ա.-ն, մոլորության մեջ գցելով մեկ այլ քաղաքացու, 2008թ. ապրիլին վերջինիս հետ կնքել է անշարժ գույքի ապառիկ առուվաճառքի ձևական պայմանագիր և ձեռք է բերել Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 40/1 հասցեում գտնվող 17.1քմ մակերեսով օժանդակ շինության և 0,01216 հա մակերեսով հողամասի, Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 40 հասցեում գտնվող 151.7քմ մակերեսով բնակելի տան և 0,01998հա մակերեսով հողամասի, ինչպես նաև՝ 0,00411հա մակերեսով ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը։

Դրա դիմաց, ըստ պայմանագրերի, պետք է վճարեր 110.000.000 ՀՀ դրամ, սակայն վճարել է 67.440.000 ՀՀ դրամ, իսկ մնացած 42.560.000 ՀՀ դրամի փոխարեն խոստացել է հիշյալ տարածքների սեփականատիրոջը, սեփականության իրավունքով, տրամադրել Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 2 բնակարան:

Այնուհետև, վստահությունն ամրապնդելու նպատակով, հիշյալ անձին դիտավորությամբ մոլորության մեջ գցելով՝ 2010 թվականի մարտին վերջինիս հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր և խոստացել, որ պայմանագրով սահմանված 2 բնակարանները կտրամադրի նրան:

Սակայն հետագայում դիտավորությամբ որևէ գործողություն չանելով, հիշյալ հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման ավարտից հետո, նշված բնակարանները վաճառել է այլ անձանց և այդ կերպ խարդախությամբ քաղաքացուց հափշտակել 42.560.000 ՀՀ դրամ գումար: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /յոթ դրվագ/ և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով/երկու դրվագ/:

Դատարանի որոշմամբ ավելի վաղ Ա.Ա.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել, և վերջինիս նկատմամբ որպես այլընտրանքային համակցված խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը՝ 2․000․000 ՀՀ դրամի չափով, և բացակայելու արգելքը:

Ա.Ա.-ին պատկանող մի շարք անշարժ գույքեր արգելադրվել են։

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

Լրահոս
Ուկրաինան ևս շուտով կհասկանա՝ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնում. Ազիզի
12:53
Ուկրաինան ևս շուտով կհասկանա՝ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնում. Ազիզի
Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հարձակման գործով վարույթ է նախաձեռնվել
12:42
Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հարձակման գործով վարույթ է նախաձեռնվել
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
12:20
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
12:00
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
11:38
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
11:25
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Անվճար տրանսպորտ Լոռու 6 համայնքների բնակիչների համար. Նարեկ Կարապետյան
11:09
Անվճար տրանսպորտ Լոռու 6 համայնքների բնակիչների համար. Նարեկ Կարապետյան
Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան
11:07
Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
11:03
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Նոր շուկա պետք է մտնել գրագետ, համբերատար՝ առանց նախկին տնտեսական կապերն ավերելու․ Գագիկ Ծառուկյան
11:01
Նոր շուկա պետք է մտնել գրագետ, համբերատար՝ առանց նախկին տնտեսական կապերն ավերելու․ Գագիկ Ծառուկյան
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները