Լրահոս 24/7
02.09.2024

Ձեր դեսպանության հետ մենք արդյունավետ աշխատում ենք. Վաղարշակ Հակոբյան

Ձեր դեսպանության հետ մենք արդյունավետ աշխատում ենք. Վաղարշակ Հակոբյան

Ձեր դեսպանության հետ մենք արդյունավետ աշխատում ենք ոչ միայն խորհրդարանական, այլև բոլոր մակարդակներում: Ղազախ գործընկերների հետ մենք հաճախ հանդիպում ենք տարբեր միջազգային հարթակներում, և այդ հանդիպումները միշտ օգտագործում ենք ի նպաստ երկու երկրների խնդիրների լուծման: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հետ սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

«Ինձ համար շատ կարևոր է այս այցը, քանի որ այն նշանակալի ներդրում կունենա մեր երկրների հարաբերությունների բազմակողմանի զարգացման հարցում»,- ասել է Բոլատ Իմանբաևը:

Նա ընդգծել է, որ այսօր նշանակալի օր է, քանի որ 25 տարի առաջ` 1999 թվականի սեպտեմբերի 2-ին, մեր երկրները ստորագրել են հիմնադրման փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության ու համագործակցության պայմանագիր:

Բոլատ Իմանբաևը նշել է, որ մեր երկրների հարաբերությունների ամրապնդման գործում զգալի ներդրում է ունեցել այս տարվա ապրիլ ամսին Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի պաշտոնական այցը Հայաստան:

Դեսպանը կարևորել է այցի ընթացքում Ղազախստանի նախագահի հանդիպումն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

«Ղազախստանն ու Հայաստանն ունեն նմանատիպ օրակարգ բոլոր երկկողմանի հարցերում: Մենք շնորհակալ ենք հայկական կողմին Ղազախստանում միջազգային միջոցառումներին մասնակցելու և աջակցելու համար»,- ասել է դեսպանը:

Վաղարշակ Հակոբյանը հույս է հայտնել, որ մոտակա ժամանակում բարեկամական խմբերը փոխայցերի շրջանակում կհանդիպեն Հայաստանում:

Լրահոս
Ուկրաինան ևս շուտով կհասկանա՝ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնում. Ազիզի
12:53
Ուկրաինան ևս շուտով կհասկանա՝ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնում. Ազիզի
Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հարձակման գործով վարույթ է նախաձեռնվել
12:42
Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հարձակման գործով վարույթ է նախաձեռնվել
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
12:20
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
12:00
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
11:38
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
11:25
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Անվճար տրանսպորտ Լոռու 6 համայնքների բնակիչների համար. Նարեկ Կարապետյան
11:09
Անվճար տրանսպորտ Լոռու 6 համայնքների բնակիչների համար. Նարեկ Կարապետյան
Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան
11:07
Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
11:03
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Նոր շուկա պետք է մտնել գրագետ, համբերատար՝ առանց նախկին տնտեսական կապերն ավերելու․ Գագիկ Ծառուկյան
11:01
Նոր շուկա պետք է մտնել գրագետ, համբերատար՝ առանց նախկին տնտեսական կապերն ավերելու․ Գագիկ Ծառուկյան
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները