Լրահոս 24/7
03.09.2024

Պապոյանն ընդունել է Նիկո Հորնի գլխավորած պատվիրակությանը

Պապոյանն ընդունել է Նիկո Հորնի գլխավորած պատվիրակությանը

Նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Բույսերի Պաշտպանության Եվրոպական և Միջերկրածովյան կազմակերպության (EPPO) գլխավոր տնօրեն Նիկո Հորնի գլխավորած պատվիրակությանը։

Պարենային անվտանգության, գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրողականության բարձրացման, սննդամթերքի անվտանգության և շրջակա միջավայրի պաշտպանության ապահովմանն ուղղված բույսերի պաշտպանության միջոցառումների արդյունավետ իրականացման նպատակով նախարարը կարևորել է Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիային Հայաստանի անդամակցումը, ինչպես նաև Բույսերի պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպությանը (European and Mediterranean Plant Protection Organization – EPPO) անդամակցելու հնարավորությունը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, թե կառույցին միանալը որքան կարևոր է բուսասանիտարական ռիսկի վերլուծության, ախտորոշման, EPPO տարածաշրջանում բույսերի պաշտպանության ուղղությամբ աշխատանքների կատարելագործման, տարածաշրջանային ցանցի և համագործակցության ուժեղացման ու ամրապնդման աշխատանքում, Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամ է աջակցելու և արագացնելու անդամակցության հարցը», -ասել է Գևորգ Պապոյանը։

Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրի շրջանակներում բույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերման նպատակով իրականացվում է պարբերաբար մոնիթորինգ, իսկ առավել վտանգավոր վնասատուների (մորեխներ, մկնանման կրծողներ) դեմ՝ պայքարի միջոցառումներ։

Այս առումով նախարարն առաջարկել է դիտարկել մկնանման կրծողների, լոլիկի ցեցի, բակտերիալ այրվածքի հարուցիչների տարածումն կանխարգելող և դրանց դեմ պայքարի միջոցառումների ժամանակակից և առավել արդյունավետ մեթոդների փորձի փոխանակման ուղղությամբ համագործակցության հնարավորությունը։

Նախարարը նաև հավելել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է իրավական կարգավորումներ՝ պեստիցիդների և ագրոքիմիկատների շրջանառության փուլերում հետագծելիության ապահովման համար ռեեստրի ստեղծման և վարման աշխատանքներ՝ այս համատեքստում ևս ակնկալելով հնարավոր փոխգործակցություն։

Լրահոս
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
11:38
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
11:25
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Անվճար տրանսպորտ Լոռու 6 համայնքների բնակիչների համար. Նարեկ Կարապետյան
11:09
Անվճար տրանսպորտ Լոռու 6 համայնքների բնակիչների համար. Նարեկ Կարապետյան
Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան
11:07
Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
11:03
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Նոր շուկա պետք է մտնել գրագետ, համբերատար՝ առանց նախկին տնտեսական կապերն ավերելու․ Գագիկ Ծառուկյան
11:01
Նոր շուկա պետք է մտնել գրագետ, համբերատար՝ առանց նախկին տնտեսական կապերն ավերելու․ Գագիկ Ծառուկյան
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում