Լրահոս 24/7
03.09.2024

«Երիտասարդական խորհրդարանն» անցկացրել է անդրանիկ նիստը

«Երիտասարդական խորհրդարանն» անցկացրել է անդրանիկ նիստը

«Երիտասարդական խորհրդարանը» հրավիրել է իր անդրանիկ նիստը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, նիստի օրակարգում էին 3 օրենսդրական նախաձեռնություններ:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, հիմնական զեկուցող Լաուրա Թորոսյանը քննարկման է ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, որը վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատություններում հավասար կրթության հնարավորությանը:

««Լեզվի մասին օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն իրենից ենթադրում է հայերենի տարածմանն ու պահպանմանն ուղղված ծրագիր՝ սփյուռքում հայագիտության պահպանությանը, քննարկման է ներկայացրել Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աշոտ Հայրապետյանը:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից Արփի Շահնազարյանը գործընկերների դատին է ներկայացրել ««Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ նրա՝ առաջարկվում է արտադրել հատուկ ֆիլտրեր՝ Սևանա լճի ափամերձ տարածքներում գտնվող ռեստորանների և հյուրանոցների համար, որոնց գործարկումը հնարավորություն կտա ֆիլտրել Սևանա լիճ թափվող ջուրը:

Երեք օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանն ու քվեարկությանը մասնակցել են նաև 2024 թվականի «Ամառային դպրոց» ծրագրի աշակերտները:

«Երիտասարդական խորհրդարան» ծրագրի շրջանակում ձևավորված հանձնաժողովների անդամների քվեարկությամբ ընդունվել է միայն «Ուսանողական վարկերի մասին» օրենքի նախագիծը, որը կներկայացվի արդեն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում:

Նիստի ավարտից հետո ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ողջունել է մասնակիցներին և հույս հայտնել, որ այսպիսի ծրագրերը կլինեն շարունակական: Պիլոտային ծրագրի իրականացնողների կողմից երիտասարդներին հանձնվել են մասնակցության հավաստագրեր:

«Երիտասարդական խորհրդարանն» իրականացվում է ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի հետ համատեղ:

Վերջինս ֆինանսավորվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության, Շվեդիայի կառավարության և ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Լրահոս
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
12:00
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
11:38
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
11:25
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Անվճար տրանսպորտ Լոռու 6 համայնքների բնակիչների համար. Նարեկ Կարապետյան
11:09
Անվճար տրանսպորտ Լոռու 6 համայնքների բնակիչների համար. Նարեկ Կարապետյան
Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան
11:07
Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
11:03
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Նոր շուկա պետք է մտնել գրագետ, համբերատար՝ առանց նախկին տնտեսական կապերն ավերելու․ Գագիկ Ծառուկյան
11:01
Նոր շուկա պետք է մտնել գրագետ, համբերատար՝ առանց նախկին տնտեսական կապերն ավերելու․ Գագիկ Ծառուկյան
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT