Լրահոս 24/7
03.09.2024

Սանահինը՝ որպես առանձին բնակավայր, կներառվի Ալավերդի համայնքում

Սանահինը՝ որպես առանձին բնակավայր, կներառվի Ալավերդի համայնքում

Օրենսդրական առաջարկով Սանահին թաղամասը կառանձնացվի Ալավերդի բնակավայրից եւ կներառվի Ալավերդի համայնքում՝ որպես առանձին բնակավայր: Գործադիրը նման լրացում է առաջարկում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում:

Հարցը քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ Սանահինը պատմամշակութային, զբոսաշրջային զարգացող ուղղություններից է, եւ որպես առանձին բնակավայր հատկորոշումը կարեւորվում է բոլոր զբոսաշրջային ուղեցույցներում եւս: Նշվել է, որ նախաձեռնությունը նաեւ համայնքի ավագանունն է:

Փոխնախարարի խոսքով օրենսդրական առաջարկը ծախսերի, ինչպես նաեւ համահարթեցման դոտացիայի բաշխման առումով էական ազեցություն չի ունենա:

«Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արմեն Ղազարյանի խոսքով նմանատիպ շատ համայնքներ կան, հետեւաբար՝ այս մոտեցումը ինչո՞ւ չի կիրառվում նաեւ դրանց մասով:

Ի լրումն այս տեսակետի՝ Վաչե Տերտերյանը մի շարք համայնքների մասով իր դիտարկումներն է ներկայացրել:Սանահին գյուղն ունի հազարամյա պատմություն: Գյուղը 1967 թվականից Ալավերդի քաղաքի մաս է: Գյուղն առաջին հերթին հայտնի է Սանահինի վանքով, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանը նշել է, որ նախկինում եւս նման օրենսդրական առաջարկ ներկայացրել է: Նրա համոզմամբ Սանահինը տնտեսության կառուցվածքով, կենսակերպով ու մարդկանց զբաղվածությամբ դասական գյուղական բնակավայր է:

Պատգամավորը նշել է, որ Սանահինը, ինչպես նաեւ դրան հաջորդող Ակներ գյուղական բնակավայրը, դարձել էր Ալավերդու թաղամաս:

2016 թվականին օրենսդրական փոփոխությամբ Ակները դարձավ առանձին գյուղական բնակավայր, իսկ Սանահինը մնաց թաղամասի կարգավիճակում:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Լրահոս
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
11:38
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
11:25
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Անվճար տրանսպորտ Լոռու 6 համայնքների բնակիչների համար. Նարեկ Կարապետյան
11:09
Անվճար տրանսպորտ Լոռու 6 համայնքների բնակիչների համար. Նարեկ Կարապետյան
Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան
11:07
Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
11:03
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Նոր շուկա պետք է մտնել գրագետ, համբերատար՝ առանց նախկին տնտեսական կապերն ավերելու․ Գագիկ Ծառուկյան
11:01
Նոր շուկա պետք է մտնել գրագետ, համբերատար՝ առանց նախկին տնտեսական կապերն ավերելու․ Գագիկ Ծառուկյան
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում