Լրահոս 24/7
03.09.2024

Կարևորվել է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցելու ծրագրերը

Կարևորվել է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցելու ծրագրերը

Սեպտեմբերի 1-ից 2-ը Հայաստանում անցկացվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովը․ այն կայացել է «Իմ Քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործակցությամբ, կազմակերպման հարցում գործընկեր է հանդիսացել «Վորլդ Վիժն» կազմակերպությունը՝ «Հասանելիության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում, հաայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Միջոցառման ընթացքում ներկայացվել ու քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացվող առաջնահերթությունների և բարեփոխումների առանցքային գաղափարախոսությունը․ ուսումնասիրել և փոխանակել տարբեր երկրների լավագույն փորձը, աջակցել և համագործակցել ռազմավարությունների մշակման գործում։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Կատարի Պետության սոցիալական զարգացման և ընտանիքի նախարարության ներկայացուցիչ Մեշալ Ալ-Նուայիմին, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ, շահագրգիռ գերատեսչությունների պաշտոնյաներ, դիվանագետներ, գործարարներ, բարձրաստիճան հյուրեր Կատարից և Արաբական Միացյալ Էմիրություններից, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Իր ելույթում նախարար Նարեկ Մկրտչյանը ընդգծելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ ոլորտում իրականացված մի շարք արմատական բարեփոխումների կարևորությունը՝ նշել է, որ մշակվող քաղաքականության հիմքում շարունակում է լինել հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել մատչելի պայմանների ստեղծումը, կարիքին համարժեք հասցեական ծառայությունների մատուցումն ու զբաղվածության ապահովումը։

«Այս առումով անցած տարին արդյունավետ էր, որը և անհրաժեշտ հիմք է ապահովել ոլորտային հետագա բարեփոխումների համար։ Նախ՝ 2023 թվականի փետրվարի 1–ից ներդրվել է Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը, որն էականորեն հեշտացրեց ֆունկցիոնալության գնահատման գործընթացը՝ այն դարձնելով պարզ, թափանցիկ ու առավել հասցեական։

Կարճ ժամանակահատվածում մշակվել է «e-disability.am» հարթակը, որը հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն է տալիս առանց ավելորդ ջանք և ռեսուրս ներդնելու՝ առցանց եղանակով ներկայացնել ֆունկցիոնալության գնահատման դիմում, իսկ համակարգի աշխատակիցները հնարավորություն ունեն արագ և առավել կանոնակարգված ուսումնասիրել քաղաքացու գործն ու անհրաժեշտ ընթացք ապահովել»,- նշել է նախարար Նարեկ Մկրտչյանը։

Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման, նրանց վերաբերյալ կարծրատիպերի և խտրական վերաբերմունքի դեմ պայքարին, որակյալ ներառական կրթության իրավունքի և արդյունավետ զբաղվածության ապահովմանն ուղղված աշխատանքներին։

Նախարարության ներկայացուցիչները համաժողովի մասնակիցներին ներկայացրել են հաշմանդամության ոլորտի պետական քաղաքականությունը․ միջազգային հանձնառություններն ու պարտավորությունները, օրենսդրական և ռազմավարական հիմքերը։

Խոսել են հաշմանդամության գնահատման նախկին և ներկայիս մոդելների տարբերությունների և կիրառման, ինստիտուցիոնալ կառուցվածքի, մատուցվող ծառայությունների և երաշխիքների, ինչպես նաև ծրագրերի ու նախաձեռնությունների մասին։

«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը ներկայացրել է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի կիրառման նպատակով ստեղծված «e-disability.am» թվային գործիքը, որը հնարավորություն է տալիս քաղաքացուն առցանց եղանակով ներկայացնել դիմում և հետևել ընթացքին, իսկ մասնագետներն կարողանում են հավաքագրել գնահատվող անձի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը և ընդունել համապատասխան որոշում։

Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել պանելային քննարկումներ․ պետական մարմինների և քաղհասարակության անդամները, գործարարներն ու փորձագետներն, ինչպես նաև Կատարի Պետության «Շաֆալլահ», «Մադա», «Նուր» կենտրոնների ներկայացուցիչները խոսել են պետական քաղաքականության առանձնահատկությունների, իրենց երկրների փորձառության, իրականացված աշխատանքների և ձեռքբերումների մասին։

Անդրադարձ է կատարվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների հասցեականությանը, մատուցվող ծառայությունների գործիքակազմին ու արդյունավետության գնահատմանը, ինչպես նաև աշխատաշուկայում մրցունակ լինելու հանգամանքին։

Մասնակիցներն իրենց ելույթներում կարևորել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելուն աջակցելու և սոցիալական ներառումն ապահովելու ուղղությամբ իրականացվող ծրագրերը, սոցիալ-վերականգնողական ծառայությունների հասանելիությունը, գնահատված կարիքի համաձայն տրամադրվող աջակցությունները, մատչելի միջավայրի ապահովումը։

Համաժողովի ընթացքում ցուցադրվել են տեսանյութեր՝ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից հաղթահարած դժվարությունների և ձեռքբերումների մասին՝ օրինակ դառնալով այլ մարդկանց համար՝ հավատալու իրենց ուժերին և կարողություններին։

«Կողք կողքի» և «Ճախրուկ» փառատոնների մասնակիցներն էլ հանդես են եկել երաժշտական կատարումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
16:58
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
16:49
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
16:39
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
16:03
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
15:30
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
15:11
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
14:36
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․  պարգամավորը՝ Թորոսյանին
14:06
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
13:47
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
13:30
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
13:15
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Եթե եկեղեցին դադարում է լինել  հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
13:09
Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
12:53
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
12:40
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
Ռուսական գազը կմատակարարվի Իրան
12:24
Ռուսական գազը կմատակարարվի Իրան