Լրահոս 24/7

Իրավասու մարմինների կողմից ուժի կիրառումը պետք է լինի համաչափ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել և որպես բանախոս է հանդես եկել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված` ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները՝ խոշտանգումների դեմ պայքարի, թմրաշրջանառության ծավալների աճի դեմ իրականացվող քայլերի վերաբերյալ քննարկմանը։

Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, միջոցառմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Քննարկումը վարել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուստամ Բաքոյանը: Որպես բանախոս հանդես է եկել նաև ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ առկա խնդիրների մասին խոսել, չի նշանակում մերժել այն գաղափարը, որ այս բնագավառում տեղի են ունեցել տարատեսակ փոփոխություններ, որոնք նպաստել են ոլորտը կատարելագործելուն: Միևնույն ժամանակ, դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման նպատակով պետությունը պետք է թիրախավորված և ակտիվ աշխատանք իրականացնի։

«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ խոշտանգումների հետ համահավասար վատ վերաբերմունքի ցանկացած ձև չափազանց վտանգավոր է։ Հատուկ արձանագրում եմ, որ իրավասու մարմինների կողմից ուժի կիրառումը ցանկացած պարագայում պետք է լինի համաչափ: Դա վերաբերում է նաև հատուկ միջոցների կիրառմանը: Մինչդեռ այս տեսանկյունից մենք անընդհատ արձանագրում ենք տարատեսակ խնդիրներ»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանի խոսքով՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի նշված գործերի պատշաճ քննությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Ընդ որում` այստեղ խոսքը միայն ծառայողական քննության մասին չէ, այլ առաջին հեթին քրեական պատասխանատվության անխուսափելիության և նշված գործերի քննության առանձնահատկությունները հաշվի առնելու: Այդ տեսանկյունից այսօրվա պրակտիկան ունի տարատեսակ խնդիրներ, որոնք ներկայացված են Մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցի շրջանակներում: Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է նաև գործերի քննության անհապաղության սկզբունքը։

Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպված աշխատանքային քննարկման համար և ընդգծել նման ձևաչափով հանդիպումների անցկացման կարևորությունը՝ ոլորտում առկա խնդիրների բարձարաձայնման և համատեղ ջանքերով լուծման ուղիներ գտնելու տեսանկյունից։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

14 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

15 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

17 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

17 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

18 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

18 hours ago