Լրահոս 24/7

«Սրբազան պայքարը» գլխավորվել և կառավարվել է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից. Պետրոսյանը փակագծեր է բացում

Ինձ համար մուգ կարմիր գիծ է եղել, որ այս պրոցեսում պառլամենտական ընդդիմությունը չպետք է լրջագույն ներգրավվածություն ունենա։ Այս մասին այսօր Հ1-ի եթերում ասաց «Սրբազան պայքարի» արդեն նախկին լիդերներից Սուրեն Պետրոսյանը։ 

Պետրոսյանի պնդմամբ` իշխանափոխություն հնարավոր է, եթե նախ լինի ընդդիմափոխությունը, ինչը, սակայն, ըստ նրա տեղի չի ունեցել։

«Սրբազան պայքարը», Պետրոսյանի վստահեցմամբ, գլխավորվել և կառավարվել է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից. «Բացարձակապես ընդդիմափոխություն չի եղել… Այնտեղ խորքային ներգրավվածություն են ունեցել ուժեր, որոնց ազդեցությունն ինձ համար եղել է կարմիր գիծ»,- ասաց Սուրեն Պետրոսյանը։
Նա դժգոհեց ընդդիմության վարքագծից, նշելով, որ եթե հնչում է անկողմնակալ կարծիք ընդդիմության հասցեին` այդ մարդուն ընդդիմությունը միանգամից որակում է որպես ՔՊ-ի գործակալ։ 

Պետրոսյանի պնդմամբ` ինքը «նախկինների» ներգրավվածության մասին կասկածել է դեռ մայիսի 10-ից, սակայն չի բարձրաձայնել պրոցեսին չխանգարելու համար։ Ներքին զրույցներում, սակայն, բարձրաձայնել է։

Բագրատ Գալստանյանի հետ այս հարցով սկզբնական շրջանում հակասություն չի եղել։ Սակայն մայիսի 9-ի հանրահավաքին Բագրատ Գալստանյանի կողմից իշխանությունների հրաժարականի պահանջ դրվել է, բայց նախկինների չվերարտադրվելու մասին Գալստանյանը չի հայտարարել։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

15 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

16 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

17 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

19 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

19 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

20 hours ago